հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Գարեգինի Մովսիսյան (1915, Քյորփալու, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1944): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Գուրգեն Մովսիսյան | |
---|---|
Ծնվել է | 1915 |
Ծննդավայր | Քյորփալու, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գուրգեն Մովսիսյանը ծնվել է 1915 թվականին, Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում։ 1933 թվականին ավարտել է Էջմիածնի միջնակարգ դպրոց և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Աշխատանքի է նշանակվել Եղեգնաձորի շրջանում, Ագարակաձոր, Շատին գյուղերի դպրոցներում եղել է ուսմասվար, դասավանդել է հայոց լեզու և գրականություն։ 1935-1939 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը և զորակոչվել է բանակ[1]։
1942 թվականին Մովսիսյանը մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ Պարգևատրվել է «Խիզախության համար» և «Ստալինգրադի պաշտպանության համար մեդալներով։ Մասնակցել է նաև 87-րդ գվարդիական հրետանային դիվիզիայի 192-րդ գվարդիական հրետգնդում Քյոնիգսբերգի գրավմանը։ Պարգևատրվել է «Քյոնիգսբերգի գրավման համար» և «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով և շնորհակալագրերով։ 1944 թվականին, մարտի դաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1945 թվականի ամռանը զորամասի կազմում տեղափոխվել է Հեռավոր Արևելք, մասնակցել իմպերիալիստական Ճապոնիայի ջախջախմանը։ Պարգևատրվել է «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով[1]։
Պատերազմի ավարտից հետո զորացրվել է և Երևանի№ 37 և 54 միջնակարգ դպրոցներում դասավանդել հայոց լեզու և գրականություն։ Աշխատել է նաև «Խորհրդային դպրոց», «Ավանգարդ» թերթերում և «Խորհրդային գրականություն» ամսագրում[1]։
Մովսիսյանը եղել է անհատական թոշակառու, Մեծ հայրենականի և աշխատանքի վետերան, 21-րդ բանակի վետերանների խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.