հայ կենսաբան From Wikipedia, the free encyclopedia
Գուրգեն Հմայակի Բաբաջանյան (սեպտեմբերի 16, 1907[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 5, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային կենսաբան։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1948), կենսաբանական գիտությունների դոկտոր (1954), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)[3]։
Գուրգեն Բաբաջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1907[1][2] Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | մարտի 5, 1983[2] (75 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | կենսաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Գործունեության ոլորտ | գենետիկա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1954) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գուրգեն Բաբաջանյանը ծնվել է Բաքվում։ 1932 թվականին ավարտել է միջինասիական բամբակի ինստիտուտը։ 1946–1953 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ գենետիկայի ինստիտուտի տնօրեն, 1948–1953 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար և ՀԽՍՀ ԳԱ Նախագահության անդամ, 1956 թվականից՝ ՀԽՍՀ երկրագործության ԳՀԻ բույսերի գենետիկայի բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են գյուղատնտեսական բույսերի բեղմնավորման կենսաբանությանը և գենետիկական հարցերի ուսումնասիրմանը։ Նրա ուսումնասիրություններով հաստատվեց օտարածին փոշոտման արդյունավետ ազդեցությունը ինցուխտի, տրամախաչման և հիբրիդացման վրա։ 1965 թվականից Բաբաջանյան զբաղվում է հետերոզիսի և կենսունակության (լետալության) գենետիկայի հարցերով։ Բացահայտել է լետալ գեների բազմալելության մի շարք օրինաչափություններ, որոնք պայմանավորում են հիբրիդի կենսունակության մակարդակը։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.