Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն
Կառույցն ընդգրկում է թեմի 12 համայնքների երիտասարդաց միությունները. այլ կերպ կոչվում է ՀԱԵԳԹԵԿ (Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպություն)։ Նպատակն է համախմբել երիտասարդներին Հայ Առաքելական եկեղեցու շուրջ՝ ծանոթացնելով հոգևոր այն արժեքներին, որոնք բոլոր ժամանակներում ունեցել են ազգապահպան նշանակություն։ Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի` կազմակերպվում են միջոցառումներ թե եկեղեցական և թե ազգային տոներին, ուխտագնացություններ, խոնարհված եկեղեցիների մաքրման և բարեկարգման աշխատանքներ, խաչերթեր, բանավեճեր հագևոր, ինչպես նաև տարբեր առանցքային հարցերի շուրջ։ Կազմակերպվում են հանդիպումներ թեմակալ առաջնորդի, թեմի հոգևորականների հետ, ունենում հոգևոր զրույցներ, դասեր, ֆիլմի դիտում-քննարկումներ։
Իրականացվում են ամեն հնարավոր միջոցառումները` երիտասարդներին զերծ պահելու տարբեր ազգակործան հոսանքներից, աղանդավորական կազմակերպություններից. փոխարենը մոտեցնելով հոգևոր-ազգային կարևորագույն արժեքների։
Բոլոր հնարավոր և օգտակար միջոցներով սատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը, զորավիգ լինել նրա հոգևոր, ազգային և մշակութային գործունեությանը։
Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության (այսուհետ՝ ՀԱԵԳԹԵԿ) մեջ մտնում են Գուգարաց թեմում (Լոռու մարզ) գործող բոլոր երիտասարդաց, պատանեկան և մանկապատանեկան միությունները։ 2013 թվականի հունիս ամսի դրությամբ ՀԱԵԳԹԵԿ կազմի մեջ կան թվով 12 միություն, դրանք են.
Յուրաքանչյուր միություն ունի իր Հոգևոր Պատասխանատուն (տարածաշրջանի քահանան)։ Միությունները կարող են ունենալ նաև Ատենապետ, Փոխատենապետ, Ատենադպիր կամ սրանց փոխարեն միության անդամների կողմից ընտրված 4-6 հոգանոց ղեկավար խորհուրդ։
2011 թվականի դեկտեմբերին ՀԱԵԳԹԵԿ Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միությունը նախաձեռնեց «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիրը, որի նպատակն էր նյութական օգնություն ցուցաբերել Վանաձորի սոցիալապես անապահով ընտանիքներին։
2012 թվականից ծրագիրը դարձել է շուրջտարյա, իսկ 2013 թվականից համաթեմական (մարզային)։
Ծրագրի շրջանակներում 2011-2015 թվականներին Լոռու մարզի տարածքում սնունդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, գրենական պիտույքներով և գումարով օգնություն է ցուցաբերվել շուրջ 400 ընտանիքի։
2014 թվականին Լոռու մարզպետարանի կողմից «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագրին շնորհվեց «Տարվա նախատոնական ամենանշանակալի բարեգործական ծրագիր» մրցանակը[2]։
2014 թվականի նոյեմբեր ամսից Վանաձոր քաղաքում իրականացվում է «Զգուշացե՛ք» լուռ ակցիան, որն ուղղված է մարդկանց իրազեվածության բարձրացմանը հակահայկական և հակաեկեղեցական տարբեր հոսանքների վերաբերյալ։ Առաջին նախաձեռնությունը ուղղված էր Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության քարոզչության մասին վանաձորցիներին իրազեկելուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.