Գորդիոն

From Wikipedia, the free encyclopedia

Գորդիոնmap

Գորդիոն (հուն․՝ Γορδιον), Փռյուգիայի հնագույն մայրաքաղաքը։ Գորդիոնը տեղակայված է եղել Սաքարյա գետի աջ ափին՝ Սաքարյա և Փորսուք գետերի մոտեցման վայրի մոտ, Փոլաթլըից 21 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Անկարայից 90 կմ հեռավորության վրա, Անկարայի մարզի Յասսըհոյուք գյուղում, Անկարա-Էսքիշեհիր ճանապարհից ոչ հեռու։ Ըստ ավանդության՝ քաղաքի հիմնադրել է Փռյուգիայի առաջին թագավոր Գորդիասը[1]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Գորդիոն
Thumb
Երկիր Թուրքիա
ՀամայնքԱնկարայի մարզ և Polatlı?
Մակերես1064 հեկտար
Thumb
Գորդիոն (Թուրքիա)
Փակել

Քաղաքի առաջին պեղումները կատարվել են 1900 թվականին[2], հետագայում՝ 1951-1973 թվականներին[3]։ Հայտնաբերվել են հզոր պաշտպանական պարիսպներ քարից ու հում աղյուսից, հում աղյուսից բնակելի տներ տնային տնտեսության մեծաթիվ առարկաներով, արհեստագործական գործիքներ և զենք։ Հայտնաբերվել է նաև լայանածավալ նեկրոպոլ։

Խճանկար

Thumb
Խճանկար, մ․թ․ա․ VIII դար

Ռոդնի Ս. Յանգը (Rodney S. Young) 1951 թվականին հնագիտական պեղումների ժամանակ գտել է մ․թ․ա․ 8-5-րդ դարերի խճանկարներ, որոնք համարվում են անմշակ գետաքարից խճանկար պատրաստելու տեխնիկայի հնագույն նմուշները։

Այդ խճանկարը ամենահինն է և տարածքով ամենամեծը (10×11 մ)։ Խճանկարի ստեղծման համար օգտագործվել է մուգ կապույտ, մուգ կարմիր և սպիտակ գույների գետաքարեր, որոնք դրվել են առանց որոշակի կարգի՝ զարդանախշերի (մեանդր, շեղանկյուն, սվաստիկա) քաոսային դասավորված հատվածների ձևով, որոնց համար հավանաբար հիմք են ծառայել այն զարդանախշերը, որ օգտագործվել են տեքստիլում։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.