From Wikipedia, the free encyclopedia
«Գոյայի ուրվականները» (անգլ.՝ Goya's Ghosts), Միլոշ Ֆորմանի ֆիլմը, Գոյայի, 18-րդ դարում իսպանական ինկվիզիցիայի և դրա հետևանքով մարդկանց խեղված ճակատագրերի մասին։ Պրեմիերան կայացել է 2006 թվականի նոյեմբերի 8-ին։
Իրադարձությունները կատարվում են Իսպանիայում, Կարլոս IV-ի կառավարման տարիներին, որի պալատական նկարիչը Գոյան էր։ Ժամանակաշրջանը համընկնում է նապոլեոնական Ֆրանսիայի ծագման ու Իսպանիայում՝ ինկվիզիցիայի ակտիվացման հետ։
Գոյան իր նկարներում, որպես բնորդուհի, հաճախ օգտագործել է իր մուսային՝ Ինեսին, որը հարգված ու հարուստ ընտանիքի զավակ էր։ Պանդոկներոից մեկում խոզամիս չուտելու պատճառով իսպանական եկեղեցին նրան մեղադրում է թաքնված հուդայականության մեջ ու տանջում։
Ինեսի հայրը աղջկա փրկության համար դիմում է Գոյային, խնդրելով հանդիպում կազմակերպել հայր Լորենցոյի հետ, որը ինկվիզիցիայի կազմակերպման մեջ ակտիվ մասնակցություն ուներ։ Վերջինս, չդիմանալով Ինեսի հմայքին, բանտում պարբերաբար բռնաբարում է նրա, իսկ Ինեսի հորը խոստանում, որ աղջիկը կվերադառնա։ Խարդախ Լորենցոն փախչում է, քանի որ եկեղեցին հետևում է նրան։
Տանջահար Ինեսը ինկվիզիցիայի բանտից ազատվում է միայն 15 տարի անց, երբ Իսպանիան գրավվում է Նապոլեոնի կողմից։ Ինեսի ընտանիքի անդամնեից ոչ մեկ կենդանի չէր, և Ինեսը ստիպված, օգնության համար դիմում է Գոյային, որպեսզի վերջինս օգնի գտնել իր երեխային, որը ծնվել էր ինկվիզիցիայի բանտում։
Իրադարձությունների կենտրոնում է հայտնվում Լորենցոն, բայց նոր կերպարով. այժմ նա ոչ թե եկեղեցական է, այլ հեղափոխական, ընտանիքի հայր, նապոլեոնյան ռեժիմի ազդեցիկ անդամ։
Լորենցոն դիմում է Գոյային՝ խուլ, բայց դեռ ազդեցիկ նկարչին, նկարելու իր ընտանիքի դիմանկարը։ Լորնեցոն Ինեսին ուղարակում է հոգեբուժարան, քանի որ վերջինս խոստովանում է, որ իր երեխայի հայրը Լորենցոն է։ Գոյային հաջողվում է Ինեսին դուրս հանել այնտեղից։
Գոյան պատահաբար հանդիպում է Ալիսիային, Ինեսի աղջկան, որը մոր կրկնօրինակն էր։ Նա փող էր աշխատում մարմնավաճառությամբ։ Լորենցոն փորձում է աղջկան ուղարկել Ամերիկա, սակայն վերջինս փախչում է։
Սակայն, Իսպանիա են մտնում բրիտանական զորքերն ու վերականգնում եկեղեցու ու թագավորի իշխանությունը, իսկ նախկինում բանտարկված և այժմ ազատության մեջ գտնվող նախկին ինկվիզիտորները պատրաստ են հաշվեհարար տեսնել Լորենցոյի հետ։
Ֆիլմն ավարտվում է Լորենցոյի մահապատժով, որին հետևում են Ինեսի աղջիկը՝ Ալիսիան, Ինեսը և Գոյան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.