թունիսցի ֆեմինիստ և ակտիվիստ From Wikipedia, the free encyclopedia
Գլեդիս Ադդա (անգլ.՝ Gladys Adda, հունիսի 2, 1921[1], Գաբես, Թունիս[2] - 1995[3]), թունիսցի կոմունիստ և անկախության ու կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ։
Գլեդիս Ադդա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1921[1] |
Ծննդավայր | Գաբես, Թունիս[2] |
Մահացել է | 1995[3] |
Գերեզման | Borgel cemetery[4] |
Քաղաքացիություն | Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և Թունիս |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ |
Ամուսին | Ժորժես Ադդա[2] |
Կուսակցություն | Թունիսի կոմունիստական կուսակցություն[2] |
Երեխաներ | Սերժ Ադդա |
Գլեդիս Ադդան ծնվել է Գաբեսում 1921 թվականի հունիսի 2-ին հրեական ընտանիքում[5]։ Անսովոր կերպով նա նախ կրթություն է ստացել աղջիկների հետ, այնուհետև՝ համակրթականորեն։ Չնայած տարրական դպրոց է հաճախել մուսուլման, հրեա և եվրոպացի աղջիկների հետ, բոլոր ուսուցչուհիները ֆրանսիացի կամ եվրոպացի են եղել․ եվրոպացի ուսուցիչների անթաքույց ռասիզմն արթնացրել է Ադդայի տեղեկացվածությունը եվրոպական գաղութատիրության մասին։ Նրա հրեական համայնքը որոշակի ռասիզմի է ենթարկվել հակահրեական ֆաշիստների կողմից, բայց մուսուլմանական մեծամասնությունը պաշտպանել է նրանց։ Տասնհինգ տարեկանում նրան ամուսնացրել են իրենից յոթ տարով մեծ տղամարդու հետ և այդ ամուսնությունը տևել է յոթ տարի, որից հետո ամուսնալուծվել է։ Այն ժամանակ Թունիսը Ֆրանսիական կայսրության մաս էր կազմում, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածի, երբ նացիստական Գերմանիան է այն նվաճել։ Զբաղվել է քաղաքական ակտիվությամբ՝ թաքուն բաժանելով հակաացիստական և հակագաղութային թռուցիկներ Վիշի Թունիսում գերմանական օկուպացիոն ուժերի դեմ[6]։
1944 թվականին հանդիպել և ամուսնացել է երկրորդ ամուսնու՝ Ժորժես Ադդայի հետ ու երկվորյակ ունեցել նրանից։ Նրանց որդին՝ Սերժ Ադդան, հաջողակ ֆրանսիացի գործարար է դարձել[6]։ Նույն տարում Նեյլա Հադադի և Գիլդա Խիարիի հետ համահիմնադրել են Թունիսի կանանց միությունը (UFT)[5]։ Սա մի կազմակերպություն էր, որը կապված էր տեղական կոմունիստական կուսակցության հետ և որը ղեկավարում էր մուսուլման Նաբիհա Բեն Միլդը։ Գլեդիսն սկսել է զբաղվել կանանց համար անվճար կլինիկաների և երեխաների ու մեծահասակների համար այլընտրանքային կրթության կազմակերպմամբ․ այն ժամանակ գաղութային դպրոցներում կրթության հասանելիությունը մերժվում էր Թունիսի անկախության պահանջների պատճառով։ Ադդաներին վտանգավոր են համարել ու 1950-ական թվականներին Ժորժեսին բանտարկել են[6]։
Գլեդիսը և Թունիսի կանանց միությունը մասնակցել են դատապարտված թունիսցի բանտարկյալների անունից Ֆրանսիայի իշխանություններին խնդրագրեր ներկայացնելուն։ 1956 թվականին Թունիսն անկախություն է ստացել և ի տարբերություն շատերի՝ Գլեդիսն ու իր ամուսինը որոշել են մնալ այնտեղ։ Գլեդիսը մնացել է Թունիսի կանանց միությունում, որը չի լուծարվել և նրանք իրենց աջակցությունն են ցույց են տվել Ալժիրի ակտիվիստներին, ովքեր դեռ փորձում էին անկախություն ձեռք բերել Ֆրանսիայից։ Մի գործընկերոջ հետ ներգրավվել է Թունիսի թերթերի տարածման մեջ, և արդյունքում դասախոսություններ կարդացել Թունիսում[5]։
Ամուսինը մահացել է 2009 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.