ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Գլաֆիրա Ալեքսանդրովնա Տարխանովա (ռուս.՝ Глафи́ра Алекса́ндровна Тарха́нова, նոյեմբերի 9, 1983, Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։
Գլաֆիրա Տարխանովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Էլեկտրոստալ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Satyricon Theatre? |
Ակտիվ շրջան | 2003-ից |
Ամուսին(ներ) | Ալեքսեյ Ֆադեև |
Գլաֆիրա Տարխանովան ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Էլեկտրոստալ քաղաքում։ Ծնողները՝ Ալյոնա Վլադիմիրովնան ու Ալեքսանդր Տարխանովը, եղել են տիկնիկային թատրոնի արտիստներ, աշխատել են Մոսհամերգում։ Խորթ հայրը՝ Միխայիլ Ալեքսեևիչ Լոպատին։ Ունի խորթ քույր՝ Իլարիան, և եղբայր՝ Միրոնը։
Մանկության տարիներին Գլաֆիրա Տարխանովան զբաղվել է սինխրոն լողով, գեղասահքով, երգեցողությամբ, պարերով ու նվագել ջութակ[1]։
2005 թվականին Գլաֆիրա Տարխանովան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (Կոնստանտին Ռայկինի կուրս)։
Ռուսաստանի «Սատիրիկոն» պետական թատրոնում Գլաֆիրա Տարխանովան սկսել է աշխատել 2002 թվականին։
2008 թվականին դերասանուհին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթությունը (հոգեբան)[2]։
Գլաֆիրա Տարխանովան ամուսնացած է Փոքր թատրոնի դերասան Ալեքսեյ Ֆադեևի հետ։ Նրանք ունեն երեք որդի՝ Կոռնեյը (ծնվել է 2008 թվականի փետրվարի 7-ին), Երմոլայը[3] (ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 9-ին), Գորդեյը[4] (ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին)։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ֆ | Թատերական բլյուզ | Театральный блюз | Ֆիոնա Բոգուսլավսկայա |
2004 | ֆ | Шуточка | Նադենկա | |
2005 | ս | Կայսրության անկումը | Гибель империи | Տանյա Զայցևա |
2005 | ֆ | Казароза | ||
2006 | ֆ | Դևեր | Бесы | Լիզա |
2006 | ս | Գլխավոր տրամաչափ | Главный калибр | Լյուդմիլա |
2006 | ս | Գրոմովներ | Громовы | Նաստյա Գրոմովա |
2006 | ֆ | Սիրեկաններ | Любовники | Դինա |
2006 | ֆ | Արատներն ու նրանց երկրպագուները | Пороки и их поклонники | Մարիա |
2006 | ֆ | Սիլենսիո | Силеньсио | |
2007 | ս | Երեք օր Օդեսայում / Ալեքսանդրովյան այգի 2 | Три дня в Одессе / Александровский сад 2 | Մայա |
2007 | ս | Գրոմովներ։ Հույսի տունը | Громовы. Дом надежды | Նաստյա Գրոմովա |
2007 | ֆ | Կանանց ընկերություն | Женская дружба | Նատաշա |
2007 | ս | Մորոզով | Морозов | Յուլյա Մորոզովա |
2007 | ս | Վստահության ծառայություն | Служба доверия | Լարիսա |
2007 | ս | Բերիայի որս | Срочно в номер | Վալենտինա |
2008 | ս | Охота на Берию / Александровский сад 3 | Մայա Կոլցովա | |
2008 | ս | Ժանյակներ | Кружева | Եվգենյա Վերշինինա |
2008 | ս | Срочно в номер 2 | Վալենտինա | |
2009 | ֆ | Օտար հոգիներ | Чужие души | Ժաննա |
2010 | ֆ | Կոնստանտին Ռայկին։ Խիստ ռեժիմի թատրոն | Константин Райкин. Театр строгого режима | |
2010 | ս | Застывшие депеши | Դաշ Մայեր | |
2010 | ֆ | Ճանապարհ դեպի ինքդ քեզ | Путь к себе | Ռադա Սվետլովա |
2010 | ֆ | С приветом, Козаностра | Թամարա Չերնիշովա | |
2010 | ֆ | Դոստոևսկու երեք կանայք | Три женщины Достоевского | Ապոլինարիա Սուսլովա |
2010 | ս | Կրակի գույնը | Цвет пламени | Ալինա |
2010 | ֆ | Ծաղիկներ Լիզայից | Цветы от Лизы | Լիզա |
2011 | ֆ | Սպիտակ ագռավ | Белая ворона | Դունյա |
2011 | ֆ | Այս կինն ինձ մոտ է եկել | Эта женщина ко мне | Նաստյա Ռոգոժկինա |
2011 | ֆ | Ընտանիքի լավագույն ընկերը | Лучший друг семьи | Վեր Անդրեևնան երիտ. տարիքում / Տանյա |
2011 | ֆ | Ուրիշի թևերը | Чужие крылья | Պոլինա Սերգեևնա Ռուդակովա |
2012 | ս | Ամուսնալուծություն | Развод | Նատաշա Գերասիմովա |
2012 | ս | Սիրտը քար չէ | Сердце не камень | Անտոնինա Պոգոդինա |
2013 | ս | Իմ երազի ափերը | Берега моей мечты | Լենա Կոլմոգորովա |
2013 | ֆ | Երկու Իվան | Два Ивана | Օլգա Կրուգովա |
2013 | ֆ | Սիրո ստուգում | Проверка на любовь | Նադյա Բուրյակովա |
2013 | ֆ | Շան դրախտ | Собачий рай | Կատյա |
2013 | ֆ | Երջանիկ երթուղի | Счастливый маршрут | Ժենյա |
2014 | ֆ | Ոսկի հարսնացու | Золотая невеста | Նադյա |
2014 | ս | Համարձակություն | Кураж | Վերա |
2014 | ֆ | Հայր Սոֆյայի համար | Папа для Софии | Ռիտա Սերովա |
2014 | ֆ | Թույլ կին | Слабая женщина | Լյուդմիլա Շչերբակովա |
2015 | ս | Մեկ տարի Տոսկանայում | Год в Тоскане | Մարինա |
2015 | ս | Դավաճանություններ | Измены | Դարյա Շչուկինա |
2015 | ֆ | Որպես գաղտնիք ամբողջ աշխարհին | По секрету всему свету | Նյուտա Լյուբիմովա |
2016 | ս | Խաչմերուկներ | ПЕРЕКРЁСТКИ | |
2016 | ֆ | Հույսի նամակ | Письмо надежды | Վերա Կրասնովա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.