From Wikipedia, the free encyclopedia
Գետիկի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի հյուսիսարևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում։ Կառավարվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ |
Աշխարհագրական տեղադրաում | Միափորի լեռներ |
Հիմնվել է | 1971 |
Մակերես | 5728 հեկտար |
ԲԾՄ | 1500 մետր և 2700 մետր |
Գետիկի արգելավայրը գտնվում է Միափորի լեռների հարավային լանջերին՝ Աղստևի վտակ Գետիկ գետի ձախափնյակում։ Տեղակայված է ծովի մակարդակից 1500-2700մ բարձրություններում, ունի 5718[1]-5728[2] հա տարածք։ Դրանում 883.9 հա տափաստանային, 197.0 հա անտառային, 3024.6 ենթալպյան գոտու լեռնամարգագետնային, իսկ 1622.5 հա ալպյան գոտու լեռնամարգագետնային հողեր են[2]։
Հիմնավորվել է 1971 թվականին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրությամբ[3]։ Ստեղծվել է անտառային կենդանիների պահպանության նպատակով[4]։
Արգելավայրի պահպանման օբյեկտ են հանդիսանում լեռնային անտառները, ՀՀ տարածքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր կենդանիները (այծյամ, գորշ արջ, վայրի խոզ, կովկասյան մարեհավ)[3]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.