From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Դավթի Նախուցրիշվիլի (վրաց.՝ გიორგი ნახუცრიშვილი, 7 (20) մայիսի 1902 — ?), վրացի խորհրդային դրամատուրգ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)։
Գեորգի Նախուցրիշվիլին ծնվել է 1902 թվականի մայիսի 7-ին (մայիսի 20)[1]։
Գեորգի Նախուցրիշվիլիի առաջին պիեսը՝ «Նացարկեկիա», որ նա գրել է Բորիս Գամրեկելու հետ համատեղ, բեմադրվել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում 1935 թվականին[1]։ Պիեսը թարգմանվել է նախկին ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով և «Հեքիաթ քաջ Կիկիլի մասին» վերնագրով բեմադրվել է Մոսկվայում, Երևանում, Բաքվում, Տաշքենդում, Գրոզնիում, Սարատովում (1944, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն, ռեժիսոր՝ Վադիմ Դավիդով[2]), Կալինինսկում (1940, ռեժիսոր՝ Յուրի Կիսելյով)։
Գեորգի Նախուցրիշվիլիի պիեսներից են՝ «Լադո Կեցխովելի» (1938, Բորիս Գամրեկելիի հետ համատեղ), «Կրակի գծում» (1938), «Կոմբլե» (1940), «Աչակունե» (1941), «Բեկում» (1952), «Ցիցամուրի»(1957)[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.