Remove ads
հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Բոգդանի Յակուլով (Յակուլյան Գևորգ), Ժորժ Վելիկոլեպնի, հունվարի 2 (14), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1928[1][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը), նկարիչ, արվեստի տեսաբան։
Գեորգի Յակուլով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2 (14), 1884[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 1928[1][2][3] (44 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Կոնստանտին Յուոն |
Աշակերտներ | Q115667400? |
George Yakulov Վիքիպահեստում |
Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893-1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում (1901-1903)։
1903 թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։ Ստեղծագործել է հիմնականում բեմանկարչության, երփնագրի և գրաֆիկայի բնագավառներում։ «Ձիարշավ» (1905), «Աքաղաղներ» (1907), «Կաֆե՜շանտան» (1912) և այլ գործերով Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսների։
1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914)։
Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։ Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։ Հակադրվելով «Միր իսկուստվա» խմբավորման վարպետներին՝ մշակել է նոր սկզբունքներ, ընդգծել ճարտարապետական դեկորների և գեղանկարչության համադրման անհրաժեշտությունը բեմանկարչության մեջ, որը համարել է կոնստրուկտիվ ոճ։ Մոսկվայի ցուցադրական թատրոնի մի շարք բեմադրություններում (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1921, ևն) Յակուլովը գունային լուծումները փոխարինել է լուսագրով, մեծ տեղ հատկացրել ռիթմիկ հնչողությանը։ Նրա ձևավորումներին բնորոշ են ռոմանտիկ ոգին, պաթետիկ-մոնումենտալ ոճը։
1914 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի և Ա. Ջիվելեգովի հետ Մոսկվայում հանդես է եկել ընդդեմ հայ մշակույթի վանդալիզմի։ 1917 թվականին հինգ աշխատանքով Թիֆլիսում մասնակցել է հայ արվեստագետների միության կազմակերպած ցուցահանդեսին։
1918 թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո» (1925) ներկայացումները։ 1919 թվականին Սերգեյ Եսենինի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան։ Յակուլովը Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, Սերգեյ Պրոկոֆև «Պողպատե ցատկ» (1927, Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ Յակուլով)։
Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվ. թատեր. թանգարանում[4]։
Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1959, 1967, 1975, 1984), Մոսկվայում (1975)։ 1964 թվականից Փարիզում գործում է Յակուլովի արվեստի համակիրների ընկերություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.