Գեորգի Առուստամյան

From Wikipedia, the free encyclopedia

Գեորգի Առուստամյան

Գեորգի Արկադիի Առուստամյան (օգոստոսի 16, 1919(1919-08-16)[1], Կիսլովոդսկ, Georgievsky district, Կովկասյան նահանգապետություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 22, 1945(1945-01-22)[1], Ujazd, Gmina Ujazd, Strzelce County, Օպոլյան վոյևոդություն, Լեհաստան), հայ սպա, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային միության հերոս։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրական տվյալներ

Գեորգի Առուստամյանի հայր՝ Շաղատեցի Ռուստամենց Առաքելը, 1918 թ. ընտանիքով տեղափոխվել է Կիսլովոդսկ, որտեղ էլ երկու ամիս անց, ծնվել է Գեորգին։

Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցներից մեկը, նա 1939 թ. անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին։ Հայրենական պատերազմի ժամանակ Առաջին Ուկրաինական ռազմաճակատում եղել է հետախուզական ստորաբաժանման հրամանատար։ Ավագ լեյտենանտ Գեորգի Առուստամյանը Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է Սիլեզիայում ծավալված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է 1945 թ. հունվարի 22-ին։ Նրա կիսանդրին դրված է Կիսլովոդսկ քաղաքի Խաղաղության փողոցի վրա գտնվող դպրոցի բակում։ Դպրոցը, որտեղ սովորել է հերոսը, այժմ կրում է նրա անունը։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.