Remove ads
հայ ջազ երաժիշտ, դաշնակահար From Wikipedia, the free encyclopedia
Գարի Քյոսայան (ապրիլի 27, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար։
Գարի Քյոսայան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1947թ. ապրիլի 27-ին Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1970) |
Ամուսին | Ալլա Սահակյան |
1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Եղել է առաջին ջազ նվագողներից մեկը Հայաստանում։ Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973 թվականից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն[1]։ 1988 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ կվարտետ» համույթը։ Գրել է մի շարք երաժշտություններ, կատարել է գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998 թվականին մասնակցել է առաջին երևանյան միջազգային ջազ փառատոնին։ ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին՝ «Քեզ համար» ձայնասկավառակը, որտեղի երաժշտական փառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն ջազ ալբոմ» և «Լավագույն ջազ երաժիշտ» մրցանակներին։ 2000 թվականին գրել է Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմի երաժշտությունը։ 2003 թվականին տեղափոխվել է Երևան։ 2010 թվականին գրել է Արմեն Էլբակյանի բեմադրած «Մուսա լեռան 40 օրը» թատերական ներկայացման երաժշտությունը[2]։
2015 թվականի հոկտեմբերի 29-ին «Jazz Ageinst genoside» Համերգն Ամերիկյան Jazz քառյակով Ա. Խաչատրյան համերգասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.