From Wikipedia, the free encyclopedia
Գավաթ կամ Թաս (լատիներեն՝ Crater), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում՝ Հիդրա, Սեքստան, Առյուծ, Առյուծ, Ագռավ համաստեղությունների միջև։ Դա 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից մեկն է համարվում։ Ամենապայծառ աստղեր չորրորդ աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում են ձմռանն ու գարնանը։
Համաստեղություն | |
Գավաթի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Crater |
---|---|
Հապավում | Crt |
Մասն է | Հարավային երկնային կիսագունդ |
Հակում | −16 |
Մակերես | 282 քառակուսի աստիճան |
Հիմնական աստղեր | 4 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 12 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 2 |
Պայծառ աստղեր | 0 |
Մոտակա աստղեր | 0 |
Ամենապայծառ աստղ | δ Crt (3.57մ) |
Ամենամոտիկ աստղ | γ Crt (83.85 լտ) |
Ասուպային հոսքեր | Eta Craterids |
Հարևան համաստեղությունները | Առյուծ Սեքստան Հիդրա Ագռավ Կույս |
Անվանված է | խառնարան |
Տեսանելի է +65° և −90°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Գավաթ համաստեղությունում են գտնվում NGC 3511 և NGC 3981 պարուրաձև գալակտիկաները և NGC 3887-ը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 142)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.