From Wikipedia, the free encyclopedia
Գասպաչո (իսպ.՝ gazpacho), իսպանական խոհանոցի սառը ապուր, որը պատրաստվում է թարմ բանջարեղենից՝ առաջին հերթին լոլիկից։ Բացի այդ, օգտագործվում են նաև ձիթապտղի ձեթ, սխտոր, վարունգ, քաղցր պղպեղ, գլուխ սոխ, քացախ կամ կիտրոնի հյութ, կերակրի աղ։ Կարելի է մատուցել հացի և համեմունքների հետ միասին։
Գասպաչոյի բաղադրիչները | |
Իսպանական խոհանոց Պորտուգալական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | սառը ապուր, տոմատային ուտեստ և սննդամթերք |
Առաջացման երկիր | Իսպանիա, Պորտուգալիա |
Բաղադրամասեր | |
Հիմնական | բանջարեղեն, հատկապես լոլիկ, ձիթապտղի ձեթ և սխտոր, վարունգ, քաղցր պղպեղ, գլուխ սոխ, քացախ կամ կիտրոնի հյութ, կերակրի աղ |
Հնարավոր | համեմունքներ, հաց |
Նույնական ուտեստներ | |
Gazpacho Վիքիպահեստում |
Գոյություն ունեն «Գասպաչո» բառի ծագման մի քանի տարբերակներ։ Մինչ XV դարը Ալ-Անդալուսը բնակեցված է եղել հիմնականում արաբներով, մոսարաբներով և հրեաներով։ Այդ տարիներին էլ հենց ի հայտ է եկել «գասպաչո» տերմինը։ Տարբերակներից մեկի համաձայն, ապուրի անվանումը առաջացել է մոսարաբական «caspa» բառից, որը նշանակում է «մնացորդներ»։ Այն ժամանակ գասպաչո պատրաստելու համար կիրառվել է մթերքից մնացած մնացորդները։ Մյուս տարբերակի համաձայն, անվանումը առաջացել է եբրայերեն «gazaz» բառից, որը նշանակել է «մասերի բաժանված» կամ «հարված», որը բնութագրում էր ապուրի պատրաստման գործընթացը[1]։
Հաճախ կիրառվող «գասպաչչո» անվանումը սխալ է, քանի որ կրկնակ «չ»-ի կիրառումը բնորոշ է իտալերենին, իսկ գասպաչոն ծագել է Իսպանիայում և Պորտուգալիայում (պորտուգալերեն գասպաշու՝ gaspacho):
Մեր թվարկության սկզբին Անդալուզիայում հասարակ մարդիկ հաճախ պատրաստել են ուտեստ, որի ժամանակ ջուրը խառնում էին քացախի, սև հացի, ձեթի և սխտորի հետ։ Այս ուտեստը բավականին տարածված էր, այդ իսկ պատճառով հողագործական աշխատանքների ժամանակ ընտրվում էր gazpachero` մարդ, ով պատրաստում էր գասպաչո։ Գասպաչոյի պատրաստման ժամանակ լոլիկի կիրառումը սկսել է օգտագործվել 19-րդ դարի սկզբին[2]։
Նախկինում միայն աղքատների համար նախատեսված ուտեստը շատ հայտնի է ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պորտուգալիայում։ Առաջին անգամ թագավորական Սարսուելա պալատում այն մատուցվել է 2013 թվականի հունիսին։ Այն մատուցել են ավանդական փայտե ափսեներում[1]։
Նախօրոք եփված, կեղևազրկված լոլիկները և վարունգները կտրատում են։ Այնուհետ լցնում են խորը ափսեի մեջ, ավելացնում են սպիտակ չորահացի մանր կտորներ, հետո նաև քաղցր պղպեղ և սխտոր։ Խառնուրդը համեմվում է աղով, ավելացվում՝ ուրց։ Խառնուրդը եփում են 70 աստիճան ջերմաստիճան կրակի վրա։ Այնուհետև ավելացվում է տաբասկո սոուս, կիտրոնի հյութ և մի փոքր քացախ։ Վերջում ավելացնում են նաև քացախ։ Մատուցվում է սառը վիճակում՝ խրթխրթան չորահացերով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.