From Wikipedia, the free encyclopedia
Գառնիկ Խաչատուրի Մանասյան (1930, Ղափանի շրջան - դեկտեմբերի 20, 2008, Երևան, Հայաստան), խորհրդահայ շինարար, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թվական))[1], ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1979 թվական), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի (1978 թվական)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 10-րդ գումարման պատգամավոր։
Գառնիկ Մանասյան | |
---|---|
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Ղափանի շրջան |
Մահացել է | դեկտեմբերի 20, 2008 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | շինարարություն և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Գառնիկ Խաչատուրի Մանասյանը ծնվել է 1930 թվականին Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանի Վերին Հանդ գյուղում (գյուղի տարածքում 1958 թվականին հիմնադրվել է Քաջարան քաղաքը, այժմ այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում)[2]։ Գառնիկն ընտանիքի հինգ երեխաներից ավագն էր։ 1942 թվականին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կերչի համար մղված մարտերում զոհվել է նրա հայրը։ Դրանից կարճ ժամանակ անց մահացել է Գառնիկի մայրը, և ընտանիքի հոգսն ընկել է նրա ուսերին[3]։ 1944 թվականից Մանասյանը աշխատել է կոլտնտեսությունում[4]։ 15 տարեկանում հայրենի Վերին Հանդ գյուղում իր, իր եղբայրների և քույրերի համար Մանասյանը կառուցել է մի տուն, որը գյուղի միակ տունն էր, որը փրկվել է 1968 թվականի երկրաշարժից հետո[2]։
Գառնիկ Մանասյանը ստացել է թերի միջնակարգ կրթություն[4]։ 1949 թվականին՝ արհեստագործական ուսումնարանում ուսումն ավարտելուց հետո[5], Մանասյանն աշխատանքի է անցել որպես ԽՍՀՄ արդյունաբերական շինարարության նախարարության «Քաջարանստրոյ» տրեստի շինարարական վարչության ծեփող[4]։ Շուտով Մանասյանը դարձել է հարդարման համալիր բրիգադի բրիգադիր, որը բաղկացած է եղել ավելի քան երեսուն շինարար-բանվորներից[6][7]։ Բրիգադն անմիջական մասնակցություն է ունեցել Քաջարան քաղաքի հիմնադրման տրեստի քաղաքաշինական նախագծերին[5]։ Երկարամյա շինարարական գործունեության ընթացքում Մանասյանի ղեկավարած բրիգադը հասել է աշխատանքի բարձր արտադրողականության, նա առանձնացել է օղակների տարբեր աշխատանքների արդյունավետ փոփոխականությամբ, տեխնիկայի նվազագույն կիրառմամբ[8]։
1968 թվականին Քաջարան քաղաքի հիմնադրման 10 տարիներից հետո քաղաքում և նրա շրջակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով (Զանգեզուրի երկրաշարժ) խիստ տուժել են բնակելի շինություններ։ Խոշոր վնաս է ստացել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Մանասյանի բրիգադն ակտիվորեն մասնակցել է քաղաքի վերականգնմանը, առանց ուշացումների վերացվել են ստացված վնասները և վերականգնվել են պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները։ 1970 թվականից սկսած՝ բրիգադը[3], առաջինy Հայկական ԽՍՀ-ում, բրիգադի ջոկատի մեթոդը կիրառել է շինարարական գործունեության մեջ և մեծ հաջողությունների է հասել[6]։
ԽՍՀՄ Գերագույն որհրդի Նախագահության 1971 թվականի ապրիլի 5-ի հրամանագրով հնգամյա պլանի առաջադրանքների կատարման մեջ ձեռք բերված ակնառու արտադրական հաջողությունների համար Գառնիկ Խաչատուրի Մանասյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ Լենինի շքանշանի և «Մանգաղ և մուրճ» ոսկե մեդալի շնորհմամբ[9]։
Հետագայում, 9-րդ հնգամյակի տարիներին (1971-1975) Մանասյանի բրիգադը մասնակցել է Ղափանի շրջանի վարչական կենտրոնի Ղափան քաղաքում նոր բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներին[10]։ Բնակելի տները կառուցվել են ռեկորդային ժամկետում՝ երեքից չորս ու կես ամսում, և հանձնվել են գերազանց գնահատականներով[11]։ Բրիգադի մասնակցությամբ կառուցվել են նաև արդյունաբերական շինություններ[6]։ Ընդհանուր առմամբ, իններորդ հնգամյակի պլանը Մանասյանի բրիգադը կատարել է երկուսուկես տարում[2]։
1975 թվականից Գառնիկ Մանասյանը աշխատել է Երևանում՝ որպես Հայկական ԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության «Երպրոմստրոյ» շինարարական տրեստի թիվ 31 շինվարչության բրիգադիր[4]։ Ավելի քան քառասուն հոգուց բաղկացած բրիգադը հասել է աշխատանքի բարձր արդյունքների[6]։ Նա առաջ էր անցել Խորհրդային Միության տասը լավագույն տնտեսվարող բրիգադների սոցիալիստական մրցման մեջ[12]։ Տասներորդ հնգամյակի ծրագիրը (1976-1980) բրիգադը կատարել է մեկ տարի և տաս ամիս ժամկետում[2]։ 1979 թվականին աշխատանքի բարձր արտադրողականության հասնելու համար հիմնվելով շինարարության ծավալների ավելի քիչ թվով աշխատողների վրա, Գառնիկ Մանասյանը կոլեկտիվի կազմում արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի՝ աշխատությունում ակնառու նվաճումների համար[13]։ Նույն թվականին Մանասյանը միացել է ԽՄԿԿ-ին[4]։
Գառնիկ Մանասյանը ակտիվ զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ։ 19-րդ գումարման ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր է ընտրվել Երևանի Խորհրդային թիվ 734 ընտրատարածքից[14]։ Եղել է ԽՍՀՄ Խորհրդային Միության Բարձրագույն խորհրդի շինարարարական հանձնաժողովի շինարարական նյութերի արդյունաբերության անդամ[4]։ Ընտրվել է նաւ Հայաստանի ԽՍՀ Բարձրագույն խորհրդի պատգամավոր։ Որպես պատգամավոր Մանասյանը տարբեր հարցերում[2] օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչներին։ Նա մասնակցել է նաև Արցախյան շարժմանը։ 1989 թվականին երիտասարդների խմբի հետ միասին Երևանի Թատերական հրապարակում Մանասյանը 13 օր տևողությամբ հացադուլ է հայտարարել՝ հասնելով հանրապետության ղեկավարի հետ զրույցին[15]։
Գառնիկ Խաչատուրի Մանասյանը մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.