«Գայլը և հորթը» (ռուս.՝ «Волк и телёнок»), 1984 թվականի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր-մուլտիպլիկատոր Միխայիլ Կամենեցկու կողմից։
Արագ փաստեր Գայլը և հորթը, Տեսակ ...
Փակել
Մի անգամ գայլը գողանում է Հորթին ու տանում իր տուն, որ ուտի, սակայն խղճում է անհասկացող փոքրիկին ու որոշում դեռ չուտել նրան, այլ սպասել, մինչև նա մեծանա։ Գայլը կապվում է Հորթի հետ, հոգ տանում նրա մասին, կերակրում կաթով, օրորոցային երգում, գրքեր կարդում նրա համար։ Հանուն Հորթուկի Գայլը մաքրություն է հաստատում իր տանը. «Երեխաները, նրանք կեղտի մեջ մեծանալ չեն կարող»։ Իսկ Վարազը, որը փորձում է Հորթին ծխել սովորեցնել, Գայլը բառացիորեն վռնդում է լաթով։
Աստիճանաբար Գայլն ու Հորթն այնքան են սովորում միմյանց, որ սկսում են ապրել հոր ու որդու նման։ Բայց Գայլի նախկին ընկերները՝ Արջը, Վարազն ու Աղվեսը, ուզում են ամեն գնով գողանալ Հորթին ու ուտել, թեև Արջը փորձում է նրանց համոզել, որ չանեն դա։ Սկզբում Գայլը նրանց ակնարկում է, որ Հորթը շատ փոքր է, իսկ հետո նրանց վռնդում է արդեն մեծացած ու ուժեղացած Հորթը, ավելի ճիշտ, արդեն ոչ թե Հորթը, այլ իսկական Ցլիկը։
- Ռեժիսոր – Միխայիլ Կամենեցկի
- Սցենարի հեղինակ – Միխայիլ Լիպսկերով
- Կոմպոզիտոր – Իգոր Կոսմաչյով
- Բեմադրող նկարիչ – Իրինա Կոստրինա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Վյաչեսլավ Շիլոբրեև, Սերգեյ Օլիֆիրենկո, Ե. Գագարինա
- Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Սեմյոն Էտլիս, Միխայիլ Կոլտունով, Վալերի Պետրով, Ալեքսանդր Գորբաչյով, Մարինա Չեսնոկովա, Նինա Մոլևա, Նատալյա Գրինբերգ, Վլադիմիր Մասլով, Ալեքսանդր Մաքսիմով, Լյուդմիլա Ռուբան, Լիլիանա Լյուտինսկայա, Ալեքսանդր Բելյաև, Վալենտին Լադիգին
- Օպերատոր – Յուրի Կամենեցկի
- Հնչյունային օպերատոր – Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա
- Մոնտաժող – Գալինա Ֆիլատովա
- Տնօրեն – Գրիգորի Խմարա
- Օլգա Գրոմովա – Աղվես, փոքրիկ Հորթուկ
- Օլեգ Տաբակով – Գայլ
- Վլադիմիր Վինոկուր – Արջ, հասուն Հորթ, Ցուլ
- Վսևոլոդ Լարիոնով – Վարազ
«Գայլը և հորթը» մուլտֆիլմը պարգևների է արժանացել մի շարք փառատոններում.
- Բանգալորի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ՝ «Արծաթե փիղ», Հնդկաստան, 1985,
- Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնի առաջին մրցանակ, Հարավսլավիա, 1986,
- Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ, Արգենտինա, 1987[1]
- Տոմարի՝ մանկական ու պատանեկան ֆիլմերի VII միջազգային կինոփառատոնի դիպլոմ (Պորտուգալիա)[2]։
- Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Masters of Russian Animation Volume 3» մուլտֆիլմների հավաքածուում, որում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Հեքիաթների հեքիաթը» (ռուս.՝ «Сказка сказок», 1979), «Որս» (ռուս.՝ «Охота», 1979), «Վերջին որսը» (ռուս.՝ «Последняя охота», 1982), «Կար-չկար մի շուն» (ռուս.՝ «Жил-был пёс», 1982), «Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путешествие муравья», 1983), «Առյուծն ու ցուլը» (ռուս.՝ «Лев и бык», 1983), «Գայլն ու հորթը» (1984), «Балаган» (1981), «Հին սանդուղքը» (ռուս.՝ «Старая лестница», 1985), «Թագավորական բուտերբրոդ» ((ռուս.՝ «Королевский бутерброд», 1985), «Սիդորով Վովայի մասին» ((ռուս.՝ «Про Сидорова Вову», 1985)[3]։
- 2009 թվականի նոյեմբերի 10-ին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով, որը նախապատրաստվել է «Крупный план» ընկերության կողմից։ Ձայնագրման ժամանակ կատարվել է պատկերի ու ձայնի թվային վերականգում։ Սկավառակում ընդգրկվել են նաև հետևյալ մուլտֆիլմերը՝ «Տարբեր անիվներ» (ռուս.՝ «Разные колёса»), «Хочу бодаться!», «Чуня», «Վերնատնակ», «Իսկ ի՞նչ ես դու կարողանում» (ռուս.՝ «А что ты умеешь?»), «Կորել է Պետյա աքաղաղը» (ռուս.՝ «Пропал Петя-петушок»), «Пряник»։
- Ձայն — Ռուսերեն Dolby Digital 5.1, Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono;
- Տարածաշրջանային կոդ — 0 (All),
- Պատկեր — Standart 4:3 (1,33:1),
- Գույն — PAL,
- Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն,
- Տարածող — Крупный План.
Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.297-298.
Журнал «Советский экран» 1 выпуск, 1987 год
Липскеров М. Ф. Как Волк Телёночку мамой был. — АСТ, 2010. — ISBN 978-5-17-066239-5.