հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Մարտիկի Ղազանչյան (մայիսի 22, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Գագիկ Ղազանչյան | |
---|---|
Ի ծնե | Գագիկ Մարտիկի Ղազանչյան |
Ծնվել է | մայիսի 22, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Լիլիթ Սողոմոնյան |
Զավակներ | Գայ Ղազանչյան |
Gagik Ghazanchyan Վիքիպահեստում |
1975-1979 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984-1990 թվականներին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1992 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Գագիկ Ղազանչյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Էջմիածնի Խրիմյան թանգարանում, Երևանի Գևորգյան ցուցասրահում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։
Ելակետը՝ պահն է, ներկայի գոյացումն անցյալի ու ապագայի միջև, անէականության ընկալումը թվացյալ իրականության եզրին։
Հասկանալ Շարման հարաբերական մշտակայությունը, գիտակցության ու ենթագիտակցության հանդիպման ժամանակ ստեղծվող ծայրահեղ լարվածությունը։
Ընկալել Անգոյի շոշափելիությունը և միաժամանակ զգալ նրա գոյության ռեալությունը։
Նպատակը՝ Ապրումների զգայական մի ամբողջություն՝ վավերականության մեջ հավաստիանալով՝ ճանաչել հակասականը և արձանագրել հետևանքը որպես փաստ։
«Սպորտում կա «հուսալի խաղացող» հասկացություն։ Մեր արվեստում Գագիկն այդ «հուսալի խաղացողն» է։ Դա է պատճառը, որ նրա աշխատանքները իրենց արժանի տեղն են գտնում ցանկացած՝ նույնիսկ ամենասահմանափակ ցուցադրություններում։ Նրա ստեղծագործությունը յուրօրինակ է, մոտ է նրանց, ով արվեստում գնահատում է բուն արվեստը։ Նա ինքնաբավ է, և ոչ մեկին չի ուզում զարմացնել դրսից փոխառած նորարարությամբ։ Հանդարտ՝ առանց աճպարարության, նա շարունակում է իր ուղին։ Ինձ համար հոգեհարազատ են այն նկարիչները, որոնք չեն լքել հայրենիքը, անգամ ունենալով այդ հնարավորությունը։ Նրանք բավարար պայմաններ են ստեղծել հայրենիքում ստեղծագործելու համար։ Դրանցից է Գագիկ Ղազանչյանը, ում համար Հայաստանից լավ տեղ չկա երկրագնդում։ Կարելի է մեկնել արտասահման, հաջող իրացնել սեփական աշխատանքները, բայց ստեղծագործելու համար նորից վերադառնալ տուն»։
Հենրիկ Իգիթյան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր
«Գագիկ Ղազանչյանի ստեղծագործություններում դիտողը շարունակ բախվում է նկարի տարածության ստերեոտիպ մի կառուցվածքի հետ. դրա տարրերն են հակադրության մեջ դրված ֆոնն ու ֆիգուրը։ Ֆոնն իրենից ներկայացնում է լուսանկարչական ծագում ունեցող մի կոլլաժ։ Դրանում ասես վերարտադրված են միջնադարյան քաղաքների` միջնաբերդերին փոխարինելու եկած երկնաքերների այն թաղամասերը, որոնք հաճախ կարելի է տեսնել ժամանակակից, հատկապես՝ ամերիկյան մեգապոլիսներում։ Ֆոնին հակադիր և առաջին պլանում ծավալվող երկրորդ տարրը ոչ այլ ինչ է, քան գունաբծային շարժուն մի հորիվածք՝ երբեմն կիսաֆիգուրատիվ, երբեմն էլ կատարելապես վերացական խաղ հիշեղցնող գեղանկարչական մի արարում»։
Նազարեթ Կարոյան
Արվեստի քննադատ
«Նրա կտավների գունային որակը բացահայտում է նկարչի թե գեղարվեստական խառնվածքը, և թե մարդկային կամքը։ Ժամանակակից աշխարհի նրա լայնածավալ ընկալումը վեր է ազգային ինքնադրսևորման սահմաններից։ Նա հեռու է այն հարմարվողական մոտեցումից, որ ցուցաբերում են շատ գեղնակարիչներ։ Այսօրվա կաղության խնդիրները նա կարողանում է ձևակերպել հստակ` քսանմեկերորդ դարի մարդուն վայել։ Բայց միևնույն ժամանակ նա չի կարող շրջանցել իր հարազատ Երևանին հուզող հարցերը։ Նա միսն ու արյունն է այս քաղաքի և այստեղ տիրող դրամատիզմի և սիրո ողջ սպեկտրը նա կարողանում է վերածել գեղանկարչական պոեզիայի, որն անհատական է և հատուկ է քչերին՝ այսօրվա մտավոր ճգնաժամ ապրող Երևանում։ Գեղանկարիչ Գագիկ Ղազանչյանը վաղվա մշակույթին միտված սրընթաց վեկտոր է»։
Ռուբեն Անգալադյան
Գրող, մշակութաբան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.