From Wikipedia, the free encyclopedia
Բրեստ ամրոցի պաշտպանությունը, 1941 թվականի հունիս, Հայրենական մեծ պատերազմի առաջին կռիվներից մեկն է։
Բրեստ ամրոցի պաշտպանությունը | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
օպերացիա «Բարբարոսա» | |||||||||
Բրեստ ամրոց | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ԽՍՀՄ | Երրորդ Ռայխ | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
ԽՍՀՄ մայոր Պյոտր Գավրիլով ԽՍՀՄ կապիտան Իվան Զուբաչով Եֆիմ Ֆոմին |
Երրորդ Ռայխ գեներալ-մայոր Ֆրից Շլիպեր | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
9000 | 17000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
ավելի քան 2000 սպանվածներ, մոտ 7000 գերիներ[1] | մոտ 750 սպանվածներ, մոտ 700 վիրավորներ[2],, այդ թվում 30 օֆիցերներ |
1941 թվականի հունիսի 22-ին ամրոցում տեղադրված էին 8 հրաձգային և 1 հետախուզական գումարտակներ, 2 հրետանային դիվիզիոն ՊՏՕ և ՊՎՕ, 6-րդ հրաձգային դիվիզիան, 42-րդ հրաձգային դիվիզիան, 28-րդ հրաձգային կորպուսը, 4-րդ բանակը (ԽՍՀՄ), Բրեստի 17-րդ սահմանապահային ջոկատի ստորաբաժանումները, 33-րդ առանձին ինժեներական գունդը, 132-րդ պահակային զորքերի մի քանի ստորաբաժանումներ, մասերի շտաբներ, ընդամենը մոտ 9000 մարդ, չհաշված ընտանիքների անդամներին (զինվորականների 300 ընտանիքներ)։
Գեներալ Լեոնիդ Սանդալովի խոնքերով, «սովետական զորքերի նախնական տեղաբաշխումը Արևմտյան Բելառուսիայում ենթարկված չէր գործարարական նկատառումներին, այլ բնորոշվում էր զորքեր տեղավորելու հնարավորությամբ։ Դրանով էր բացատրվում 4-րդ բանակի կեսի տեղակայումը Բրեստում»[3]։ Համաձայն 1941 թվականի պաշտպանության ծրագրին, 28-րդ հրաձգային կորպուսը 42-րդ և 6-րդ հրաձգային դիվիզիայի կազմի մեջ պետք է կազմակերպեր լայնամաշտաբ պաշտպանություն նախապես պատրասված դիրքերում[4]։ Ամրոցի պաշտպանության համար նախատեսված էր միայն հրաձգային գումարտակը, որին միացված էր հրետանային դիվիզիոնը[5]։
Ամրոցի, Բրեստ քաղաքի գրոհը, կամուրջների գրավումը Արևմտյան Բուգով և Մուխավեցով հանձնարարված էր 45-րդ հետևակային դիվիզիայի գեներալ մայոր Ֆրից Շլիպերին (մոտ 17 հազար մարդ) հարևան մասերի միավորումների հետ միասին (այդ թվում հրասանդային դիվիզիաները, 31-րդ և 34-րդ հետևակային դիվիզիաները (Երրորդ ռայխ), 12-րդ զիվորական կորպուսը, 4-րդ բանակը (Երրորդ ռայխ), ընդհանուր մոտ 20 հազար մարդ։ Բրեստի ամրոց գրոհել են ավստրիացիները, ոչ թե գերմանացիները։ 1938 թվականին Ավստրիայի Երրորդ Ռայխին միանալուց հետո, 4-րդ ավստրիական դիվիզիան անվանվեց 45-րդ հետևակային դիվիզիա, որն էլ անցել է սահմանը 1941 թվականի հունիսի 22-ին։
Բացի 45-րդ հետևակային դիվիզիայի հրետանիից, հրետանային պատրաստության համար բերվել են նաև 9 թեթև և 3 ծանր հրետամարտկոցներ, մեծ հզորության հրետանիի մարտկոց[6], դիվիզիական հրասանդ։ Դրանից բացի, 12-րդ զինվորական կորպուսի հրամանատարը կենտրոնացրել էր 34-րդ և 31-րդ հետևակային դիվիզիաների հրասանդերը։ 42-րդ հրաձգային դիվիզիայի դուրսհանման հրամանը, որը տվել էր 4-րդ բանակի հրամանատար մայոր Կորոբկինը դիվիզիայի շտաբի պետին հեռախոսով 03:30-03:45 ժամանակահատվածում, չեն հասցրել իրականացնել[3]։
Հունիսի 22-ին 3:15 (սովետական դեկրետային ժամանակով` 4:15) ամրոցի վրա բացվել է փոթորկալից հրետանային կրակ, որը անակնկալի բերեց կայազորին։ Արդյունքում ոչնչացվեցին պահեստները, վնասվեց ջրմուղը (կենդանի մնացացած պաշտպաններիխոսքերով ջուրը ջրմուղում բացակայում էր արդեն իսկ գրոհից առաջ), ընդհատված էր կապը, լուրջ կորուստներ էին պատճառել կայազորին: 3:23 սկսվեց գրոհը։ Անմիջականորեն բերդի վրա հարձակվում էին 45-րդ հետևակային դիվիզիայի 3 գումարտակներ 1,5 հազար հետևակներով: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ կայազորը միասնական կոորդինացված դիմադրություն չկարողացավ ցուցադրել, որի պատճառով էլ բաժանվեց մի քանի օջախների։ Գերմանացիների գրոհային ջոկատը, որը հարձակվում էր Տերեսպոլի ամրությունից, ի սկզբանե չհանդիպեց լուրջ դիմադրութան, և անցնելով Ցիտադելը, առաջավոր խմբերով մտավ Կոբրինի ամրություն։ Հայտնվելով գերմանացիների թիկունքում, կայազորի մասերը անցան հակագրոհի, մասնատելով և մասնակիորեն ոչնչացնելով հարձակվողին։
Ցիտադելում գերմանացիները կարողացան ամրանալ միայն մի քանի հատվածներում, այդ թվում ամրոցի վերին մասում գտնվող ակումբի շինությունը (Սուրբ Նիկոլայի նախկին եկեղեցին), զինվորների ճաշարանը, Բրեստի դարպասների մոտ գտնվող զորանոցը։ Ուժեղ դիմադրության են հանդիպել Վոլինսկի, և հատկապես,Կոբրինի ամրություններում, որտեղ գործողությունները հասնում էր սվինային գրոհի։
Հունիսի 22-ի 7:00-ին 42-րդ և 6-րդ հրաձգային դիվիզիաները լքել էին ամրոցն ու քաղաք Բրեստը[7], բայց նրանցից շատերը չեն կարողացել դուրս գալ ամրոցից։ Պատմաբան Ալիևի գնահատականներով, ամրոցից դուրս է եկել մոտ 6 հազար մարդ, մնացել է` 9 հազար[8]։ Մեկ այլ տվյալներով, հունիսի 2-ին ամրոցում կար մոտ 7-8 հազար մարդ, քանի որ դիվիզիաների մեծ մասը ամրոցից դուրս էին՝ ամառային ճամբարներում, զինվորական պատրաստությունների, մասնակցում էին Բրեստի ամրության կառուցմանը (յուրաքանչյուր հրաձգային գունդից մեկական գումարտակ)[5]։
6-րդ հրաձգային դիվիզիայի մարտական հաշվետվությունից.
9-րդ ժամին ամրոցը պաշարված էր։ Օրվա ընթացքում գերմանացիները ստիպված էին օգտագործել 45-րդ դիվիզիայի պահեստային զորամասը, նաև 130-րդ հետևակային գունդը, որը նախապես կորպուսի պահեստային զորամասն էր, այսպիսով բաժանելով հարձակվողներին 2 զորագնդերի։
Ավստրիացի սերժանտ Հայնց Հենրիխ Գարրի Վալտերի խոսքերով.
Ռուսները չցուցադրեցին ուժեղ դիմադրություն, պատերազմի առաջին օրերին մենք վերցրեցինք ամրոցի հսկողությունը մեր ձեռքը, բայց ռուսները չէին հանձնվում և շարունակում էին պաշտպանությունը։ Մեր խնդիրը 1942 թվականի հունվար-փետրվարին ամբողջ ԽՍՀՄ գրավելն էր։ Բայց ամրոցը դիմադրում էր ինչ-որ բանի հաշվին։ Ես վիրավորվեցի փոխհրաձգության ժամանակ 1941 թվականի հունիսի 28-29 ընկած ժամանակահատվածում։ Մենք հաղթեցինք փոխհրաձգությունը, բայց ես չեմ հիշում այնտեղ ինչ էր կատարվում։ Գրավելով ամրոցը` մենք կազմակերպեցինք խնջույք քաղաքում։
Հունիսի 23-ի գիշերը գերմանացիները, տանելով զորքը ամրոցի արտաքին պատնեշների մոտ, սկսեցին հրաձգությունը, առաջարկելով կայազորին հանձնվել։ Հանձնվեց մոտ 1900 մարդ։ Այնուամենայնիվ, հունիսի 23-ին ամրոցի մնացած պաշտպանները կարողացան դուրս քշել գերմանացիներին Բրեստ ամրոցի դարպասների մոտից, միացնել Ցիտադելում մնացած երկու հզոր գնդերը՝ 445-րդ հրաձգային գունդը, որը գլխավորում էին Անատոլի Վինոգրադովը և կապիտան Իվան Զուբաչովը, և, այսպես կոչված, «Սպաների տան» մարտական խումբը (գլխավորում էին Եֆիմ Ֆոմինը, ավագ լեյտենանտ Շերբակովն ու շարքային Շուգուրովը)։
Հանդիպելով «Սպաների տան» նկուղում, Ցիտադելի պաշտպանները փորձեցին կոորդինացնել իրենց գործողությունները՝ պատրաստվեց հունիսի 24-ին թվագրված № 1 հրամանի ծրագիրը, որտեղ առաջարկվում էր ստեղծել միավորված մարտական խումբ և շտաբ կապիտան Զուբաչովի գլխավորությամբ, և Ֆոմինի տեղակալությամբ, հաշվել անձնակազմը։ Բայց հաջորդ օրը հանկարծակի հարձակումով գերմանացիները մտան Ցիտադել։ Պաշտպանների մեծ խումբ լեյտենանտ Վինոգրադովի գկխավորությամբ փորձում էր դուրս գալ ամրոցից Կոբրինի ամրությունով։ Նրանք չհասան հաջողության՝ չնայած խումբը կարողացել էր ճեղքել դիմադրությունը, անցնել գլխավոր պատնեշը, բայց 45-րդ հետևակային դիվիզիայի ստորաբաժանումները գերել կամ ոչնչացրել էին նրանց։
Հունիսի 24-ի երեկոյան գերմանացիները գրավել էին ամրոցի մեծ մասը, բացառությամբ Ցիտադելի դարպասների մոտ գտնվող օղակային կայազորի մասը՝ («Սպաների տունը»), Մուխավեցի ափին գտնվող հողաշեն ամրությունը («Կետ 145»), Կոբրինի ամրությունում գտնվող, այսպես կոչված, «Արեևլյան ամրոցը» (նրա 400 հոգուց բաղկացած պաշտպանությունը ղեկավարում էր մայոր Պյոտր Գավրիլովը)։ Այդ օրը գերմանացիները կարողացան գերեվարել 1250 պաշտպանի։ Վերջին 450 պաշտպանները Ցիտադելում գերեվարվել են հունիսի 26-ին, «Սպաների տան» և «Կետ 145-ի» որոշ մասերի ճեղքման ժամանակ, իսկ հունիսի 29-ին 1800 կգ քաշ ունեցող գերմանական ավիառումբի նետումից հետո ընկավ Արեևելյան ամրոցը։ Բայց վերջնականապես մաքրել ամրոցը գերմանացիները կարողացան միայն հունիսի 30-ին (հունիսի 29-ին բռնկված հրդեհների պատճառով)։
Կազմակերպված պաշտպանությունը սրանով ավարտվեց. մնում էին մեկուսացված օջախներ և միայնակ մարտիկներ, որոնք խմբավորվում էին և նորից ցրվում, մահանում, կամ փորձում էին դուրս գալ ամրոցից, գնալ Բելովեժսկի թավուտ՝ պարտիզանների մոտ (ոմանք հասան հաջողության)։ Վիրավորված մայոր Գավրիլովը գերեվարվել է հուլիսի 23-ին[9], համաձայն ամրոցի վրա արված մակագրության. «Ես մահանում եմ, բայց չեմ հաձնվում։ Հաջողություն, Հայրենիք»։ Գոյություն ունեն թղթեր, որոնք վկայում են միայնակ սովետական զինվորականների պաշտպանության մասին մինչև 1941 թվականի օգոստոսը[10]` Ադոլֆ Հիտլերի և Մուսսոլինի Բենիտոյի այցելությունը։ Հայտնի է նաև, որ այն քարը, որը Հիտլերը վերցրել էր կամրջի փլատակներից, գտնվել է նրա առանձնասենյակում, պատերազմի ավարտից հետո[11]։ Պաշտպանության վերջին օջախները ոչնչացնելու նպատակով, գերմանական գերագույն հրամանատարությունը հրաման էր տվել ջրի տակ առնել ամրոցի բոլոր նկուղները Արևմտյան Բուգի ջրերով[11]։
Գերմանական զորքերը գերի են վերցրել մոտ 7000 սովետական զինվորներ (45-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ լեյտենանտ Շլիպերի խոսքերով, հունիսի 30-ի օրով գերեվարվել էր 101 սպա, 7122 կրտսեր հրամանատար և զինվոր[12]), մոտ 2000 սովետական զինծառայող մահացել է ամրոցում[8]։
Գերմանացիների կորուստները Բրեստ ամրոցում կազմում են վերմախտի Արեևելյան ճակատի պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում ունեցած կորուստների 5 %-ը[13]։
Առաջին անգամ Բրեստ ամրոցի պաշտպանման մասին հայտնի է դարձել գերմանական շտաբի գրություններից, որը գտել են 1942 թվականի փետրվարին Օրյոլում։ 1940-ական թվականների վերջին թերթերում Բրեստ ամրոցի պաշտպանության մասին հոդվածներ տպագրվեցին, որոնք հիմնված էին բացառապես ասեկոսեների վրա։ 1951 թվականին Բրեստ ամրոցի դարպասների մոտ գտան № 1 հրամանը։ Նույն թվականին նկարիչ Կրիվոնոգովը գրեց «Բրեստ ամրոցի պաշտպանները» նկարը։
Բրեստ ամրոցի հերոսների հիշատակի վերականգնման վաստակը պատկանում է նկարիչ և պատմաբան Սերգեյ Սմիրնովին, նաև մեծ է Կոնստանտին Սիմոնովի դերը։ Բրեստ ամրոցի պաշտպանների սխրագործությունը հանրահայտ է դարձել Սմիրնովի «Բրեստ ամրոց» գրքի շնորհիվ (1957 թվական, լայնացված տպագրություն 1964, Լենինյան մրցանակ 1965)։ Դրանից հետո Բրեստ ամրոցի պաշտպանությունը դարձել է հաղթանակի կարևորագույն սիմվոլներից մեկը[14]։
1965 թվականի մայիսի 8-ին Բրեստ ամրոցին տրվել է ամրոց-հերոսի կոչում, Լենինի շքանշան և Ոսկե աստղ մեդալը։ 1971 թվականից ամրոցը հանդիսանում է հուշահամալիր։ Նրա տարածքում կառուցված են բազմաթիվ հուշարձաններ նվիրված հերոսներին, աշխատում է Բրեստ ամրոցի պաշտպանության թանգարանը։
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.