From Wikipedia, the free encyclopedia
Բրայան դե Պալմա (անգլ.՝ Brian De Palma, սեպտեմբերի 11, 1940[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրայան դե Պալմա Բրայան Ռասել դե Պալմա Brian Russell De Palma | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1940 (84 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի ԱՄՆ | ||||||
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Սարա Լուրենսի քոլեջ և Friends' Central School? | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||
Գործունեության տարիներ | 1960-այժմ | ||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||
Մասնագիտացում | Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր, Օպերատոր, Դերասան | ||||||
Ոճ(եր) | Թրիլեր, Դրամա, Քրեական | ||||||
Ամուսին | Դարնել Գրեգորիո դե Պալմա (ամուսնալուծված) (1 երեխա), Գեյլ Էն Հարդbr> (ամուսնալուծված) (1 երեխա), Նենսի Ալեն (ամուսնալուծված) | ||||||
Պարգևներ | |||||||
IMDb | ID 0000361 | ||||||
|
Ավարտել է Friend’s Central School դպրոցը, այնուհետև ընդունվել է Կոլումբիային համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երեք անգամ ամուսնացած է եղել, Նենսի Ալենի, Հեյլ Աննե Հարդի (աղջիկ Լոլիտա, ծնված 1991 թ.) և Դարնելլ Գրեգորրիո-դե Պալմայի (աղջիկ Փայպեր, ծնված 1996 թ.) հետ։
Իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը սկսել է նկարել դեռ ուսանող ժամանակից։ «Հարսանեկան երեկույթ», «Ողջույն», «Ողջույն, մայրիկ!» ֆիլմերում նկարահանվել է այն ժամանակ դեռ քիչ հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն։ 1976 թվականին էկրանավորել է Սթիվեն Քինգի «Քերրի» վեպը այն ժամանակ սկսնակ դերասան Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, որը փաստորեն իր առաջին ամենանշանավոր ֆիլմն էր և որը ունեցավ դրամարկղային հաջողություն։ 1983 թվականին Օլիվեր Սթոունի սցենարով նկարահանել է Հովարդ Հոուքսի ֆիլմի ռիմեյքը «Սպիով դեմքը»՝ Ալ Պաչինոյի գլխավոր դերակատարմամբ։ Հենց այդ ֆիլմը մեծ ճանաչում բերեց Բրայան դե Պալմային ամբողջ աշխարհում։ Ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին ընդգրկվեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում որպես գանգստերական ֆիլմերի 10-րդ տեղում, իսկ 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը նույն ցանկում 6-րդն է։
Առավել նշանավոր ֆիլմերն են
Seamless Wikipedia browsing. On steroids.