From Wikipedia, the free encyclopedia
Բեսլան Զաուդինովիչ Մուդրանով (ռուս.՝ Беслан Заудинович Мудранов, հուլիսի 7, 1986, Բակսան, Kabardino-Balkar Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ձյուդոիստ (2008 թվականից) և նախկին սամբիստ (2003-2008)[1]։
Մուդրանովը դարձել է 2012 և 2014 թվականների ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն[2][3]։ Նրա մարզիչը Ռուդոլֆ Բաբոյանն է։
Նա 2016 թվականին Ռուսաստանի Օլիմպիական հավաքականին պարգևել է առաջին ոսկե մեդալը Ռիո դե Ժանեյրոյում։
Բեսլանը ծնվել է 1986 թվականի հուլիսի 7-ին՝ Ռուսաստանի Բակսան քաղաքում։ Սպորտով սկսել է զբաղվել 13 տարեկանից։
Հետագայում տեղափոխվել է Մայկոպ, որտեղ ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի համալսարան[2]։
Բեսլան Մուդրանովի հայրը վարորդ է, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Մուդրանովը ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.