From Wikipedia, the free encyclopedia
Բաստ կամ Բաստետ` Հին եգիպտական աստվածուհի ` ուրախության, զվարճանքի և սիրո կանացի գեղեցկության, պտղաբերության և ընտանեկան օջախի, որը պատկերվել է կատվի տեսքով կամ էլ կին` կատվի գլխով։ Վաղ դինաստյաների շրջանում ներկայացվել է ընտանեկան կատվից մինչև առյուծի տեսքով։
Նրա հայրը Արեգակն է, մայրը՝ Հաթոր Լուսինը։ Նուտ, երկնքի աստվածուհին նրա քույրն էր, իսկ նրա եղբայրը՝ Խոնսուն է, որը վանում է չար ուժերին։
Բաստ աստվածության կենտրոնը, որի բուռն ծաղկումը վերագրվում է XXII դինաստիային (Բուբաստիդներ) Ք.ա. X—VIII դարեր՝ քաղաք Բուբաստիս։ Բաստետ աստվածուհու ավագ քուրմը կրել է Ուր-սունու — «Մեծագույն բժշկող»[1] :
Բեստի ատրիբուտը՝ սիստր երաժշտական գործիքն է։ Հաճախ աստվածուհուն պատկերել են կատվի գլխով կնոջ տեսքով, ձեռքին պահած սիստրը, նրա ոտքերի տակ չորս կատուներ։ Այսպես մարմնավորովում էր եգիպտական աստվածուհու պտղաբերությունը։ Բեստի որդին Մախեսն է։ Հին թագավորության վերջին շրջանում, որոշ դեպքերում Բեստը նույնացվել է Սեխմեթի և Տեֆնուտի հետ, իսկ Նոր թագավորությունում Մուտի և Հաթոր հետ։ Բեստետ (հունարեն Բուբաստիս) հույների կողմից նույնացվել է Արտեմիս հետ[2][3] (ավելի վաղ — Աֆրոդիտեի)[4]։
Բաստ՝ անվան արտասանության ձևը հիմնականում օգտագործում է եգիպտագետների մեծամասնության կողմից։ Հին եգիպտական բառը՝ «bȝstt» ('ȝ' — ալեֆ) կազմված է «bȝst-» -ից և կանացի «-t» վերջավորությունից։ Հին եգիպտացիները ձայնավորները չէին գրում, դրա համար էլ բառը հինչում է «Բաստ» կամ «Բաստետ»[5]։ Հնարավոր է, որ անունը առաջացել է Բես արական սեռի աստծո անվան համանմանությունից։
Եգիպտացիները պտղաբերության աստվածուհուն բարձրացրեցին և տվեցին համազգային աստածուհու կոչում։ Տերերը նույնիսկ հոնքերը սափրում էին ի պատիվ մահացած կատվի, բայց պատահաբար կատուներին վրաերթի ենթարկած մարդկանց վրա ամբոխը քարեր էր նետում։ Նույնիսկ փարավոնները Բեստետի տաճարում զոհաբերություններ էին մատուցում[6]։ Նրա պաշտամունքը սկսվել է XXII դինաստիայի (Ք.ա. X դար) շրջանում, չնայած հայտնի է նաև ավել վաղ շրջանի աստվածուհու տաճարի հիշատակումները (սկսած Ամենեմեխեթ I Ք.ա. XX դար), ինչպես նաև հետազոտողները չեն բացառում, որ հենց Բաստետի սերունդները առաջացել են քաղաքում Ք.ա II հազարամյակում, Հերոդոտոսը վկայում է Բեստի պատվին կայացվող ամենամյա միջոցառումների մասին, որոնք ուղեկցվում էին պարերով[7]։
Սակայն Հերոդոտոսի ներկայացրած 700 հազար տոնողների թիվը չափազանցված է, հավանաբար, տոնակատարությունը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն քաղաքի բնակիչների համար, այլ նաև Հին Եգիպտոսի տարբեր շրջանների ուխտագնացների համար[8]։
Բուբաստիս քաղաքում կար մեռյալների քաղաք, որտեղ մումիացնում էին կատուներին` նվիրված Բաստին (հայտնաբերվել է 1887-1889 թվականներին եգիպտագետ Է. Նավիլլեմի կողմից)[9]։ Բացի այդ եգիպտագետները փաստել են, որ այտես եղել են կատուների դիակիզման համար վառարաններ[10]։
Ավանդաբար կապվում է արեգակի հետ, պտղաբերություն և բարօրություն կանանց համար։ Բաստը ունի երկու մարմնավորում՝ կին կատվի գլխով (բարի էություն) և առյուծի (ագրեսիվ)։ Համարվում է, [փա՞ստ] որ երկրորդ ձևով, Բաստը վեր է ածվել Սեմխեթի`առյուծի, որը մի անգամ քիչ էր մնում ոչնչացներ մարդկությունը։ Նրան կարողացան զսպել միայն խորամանությամբ` գարեջուր լցնելով հողի վրա, ներկված բնական կարմիր գույնով։ Առյուծը դա ընդունել է մարդկային արյան տեղ, խմել հագեցել և քնել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.