վեպ From Wikipedia, the free encyclopedia
Բասկերվիլների շունը (անգլ.՝ The Hound of the Baskervilles), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ վեպը, Շերլոք Հոլմսի մասին նրա չորս վեպերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1901-1902 թվականներին «Strand Magazine» ամսագրում։
Բասկերվիլների շունը անգլ.՝ The Hound of the Baskervilles | |
---|---|
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ, քրեական և միստիկական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, Հենրի Բասկերվիլ և տեսուչ Լեսթրեյդ |
Նկարագրում է | Դարտմուր, Լոնդոն և Դևոն |
Շարք | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Նախորդ | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին |
Հաջորդ | Շերլոկ Հոլմսի վերադարձը |
Նկարազարդող | Սիդնի Փեջեթ |
Կազմի հեղինակ | Ալֆրեդ Գարթ Ջոնս |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | George Newnes Ltd? |
Հրատարակման տարեթիվ | 1902 |
Թարգմանիչ հայերեն | Մհեր Հրաչյան |
Հրատարակում հայերեն | 1985 թ. |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-hound-of-the-baskervilles |
Պարգև(ներ) | |
The Hound of the Baskervilles Վիքիպահեստում |
Սյուժեի հիմքում ընկած է սըր Չարլզ Բասկերվիլի՝ հանելուկային պայմաններում տեղի ունեցած մահվան հետաքննությունը։ Բասկերվիլների տոհմում սերնդից սերունդ փոխանցվում է մի լեգենդ գերբնական ծագում ունեցող ահռելի շան մասին, որ հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Շերլոք Հոլմսն ու բժիշկ Վաթսոնը ձեռնամուխ են լինում այս գործի հետաքննությանը։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1889 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Շերլոք Հոլմսին է դիմում Ջեյմս Մորտիմերը՝ անգլիական Դեվոնշիր կոմսության Գրիմպեն թեմի գյուղական բժիշկը։ Նրա հաճախորդ սըր Չարլզ Բասկերվիլը որոշ ժամանակ առաջ մահացել է հանելուկային պայմաններում։ Բասկերվիլների տոհմը վաղ ժամանակներից ապրում է Բասկերվիլ-հոլ կալվածքում, որ տեղակայված է ճահճոտ մի վայրում։ Սերնդեսերունդ փոխանցվում է մի առասպել շան ուրվականի մասին, որը գիշերները ճահիճներում հետապնդում է բոլոր Բասկերվիլներին։ Լեգենդի համաձայն՝ ուրվականը հայտնվել է Բասկերվիլներից մեկին՝ 17-րդ դարում ապրած անառակ Հյուգոյին պատժելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ուրվականը պարբերաբար դառնում է Բասկերվիլների տոհմի անդամների հանելուկային մահվան պատճառ։ Լեգենդում ուրվականը նկարագրվում է որպես ահռելի սև շուն՝ փայլող աչքերով ու երախով։
Դոկտոր Մարտիմերը պատմում է, որ Չարլզ Բասկերվիլը հավատում էր տոհմական առասպելին ու գիշերները չէր համարձակվում դուրս գալ ճահիճների մոտ։ Նա մահացած է գտնվել իր կալվածքի այգում, որտեղ, սովորության համաձայն, զբոսնել էր երեկոյան։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նա մահացել է սրտի հիվանդությունից, բայց նրա մարմնի վրա հայտնաբերվել են շան կծածի մեծ հետքեր։ Բացի այդ, սըր Չարլզի մահվանից կարճ ժամանակ առաջ Բասկերվիլ-հոլի աշխատողները գիշերները մի քանի անգամ տեսել էին փայլող ահռելի ուրվական, որ հիշեցնում էր Բասկերվիլների լեգենդում նկարագրված շանը։
Մորտիմերը՝ որպես սըր Չարլզի վստահելի անձ, Շերլոք Հոլմսից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի սըր Հենրի Բասկերվիլի՝ Բասկերվիլների կալվածքի ժառանգորդի ու այդ տոհմի վերջին ներկայացուցչի հետ։ Խուզարկուն բժշկին ու ժառանգորդին իր մոտ է հրավիրում հաջորդ օրը։ Մինչ նրանց գալը Շերլոք Հոլմսն անանուն նամակ է ստանում, որը նրան նախազգուշացնում է, որ հեռու մնա տորֆային ճահիճներից։ Շերլոք Հոլմսը նաև նկատում է, որ երիտասարդ բարոնին հետևում են, սակայն այդպես էլ չի հաջողվում իմանալ՝ ով է։ Հոլմսի խորհրդով՝ Հենրին Բասկերվիլ-հոլ է մեկնում բժիշկ Վաթսոնի ուղեկցությամբ, ում հանձնարարված էր կատարվող ամեն ինչի մասին զեկուցել խուզարկուին։
Հերոսները մեկնում են Բասկերվիլ-հոլ և սկսում հետաքննությունը։ Վերջնական արդյունքում պարզվում է, որ այս ամենի հիմքում ընկած է հանցագործության մի խորամանկ պլան։ Բասկերվիլների հարևաններից մեկը հանդիսանում է սըր Չարլզի ևս մեկ զարմիկը։ Նա այստեղ է եկել ուրիշ անունով՝ նպատակ ունենալով շահել սըր Չարլզի վստահությունը և դառնալ նրա ժառանգորդը։ Սըր Չարլզից իմանալով շան մասին առասպելը՝ Ստեպլտոնը որոշում է այն ծառայեցնել սեփական նպատակներին։ Իմանալով, որ սըր Չարլզը հիվանդ է և կարող է մեռնել ուժեղ վախի պատճառով, նա գնում է մի ահռելի շուն, տանում ճահիճների մոտ, ներկում փայլող լուծույթով ու անհրաժեշտ պահին բաց թողնում Բասկերվիլի վրա։ Սըր Չարլզը, վախենալով շնից, վազել է ու մահացել սրտի նոպայից։ Հենրիին նույն ճակատագրից փրկում են Հոլմսն ու Վաթսոնը։
Տարի | Անվանում | Երկիր | Ռեժիսոր | Հոլմս | Վաթսոն |
---|---|---|---|---|---|
1914 | Der Hund von Baskerville, 1. Teil | Գերմանիա | Rudolf Meinert | Alwin Neuß | չկա |
1914 | Der Hund von Baskerville, 2. Teil — Das einsame Haus | ||||
1914 | Der Hund von Baskerville, 3. Teil — Das unheimliche Zimmer | Ռիչարդ Օսվալդ | |||
1915 | Der Hund von Baskerville, 4. Teil | ||||
1920 | Das dunkle Schloß | Գերմանիա | Willy Zeyn | Eugen Burg | չկա |
1920 | Das Haus ohne Fenster | Erich Kaiser-Tietz | |||
1920 | Dr. MacDonalds Sanatorium | ||||
1921 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Maurice Elvey | Ellie Norwood | Hubert Willis |
1929 | Der Hund von Baskerville | Գերմանիա | Ռիխարդ Օսվալդ | Carlyle Blackwell | George Seroff |
1932 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Gareth Gundrey | Robert Rendel | Frederick Lloyd |
1936 | Der Hund von Baskerville | Գերմանիա | Carl Lamac | Bruno Güttner | Fritz Odemar |
1939 | The Hound of the Baskervilles | ԱՄՆ | Sidney Lanfield | Բեզիլ Ռետբոուն | Բրյուս Նայջել |
1955 | Der Hund von Baskerville | Գերմանիա | Fritz Umgelter | Wolf Ackva | Arnulf Schröder |
1959 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Terence Fisher | Պիտեր Կաշինգ | André Morell |
1968 | The Hound of the Baskervilles[1] | Մեծ Բրիտանիա | Graham Evans | Պիտեր Կաշինգ | Nigel Stock |
1971 | Собака Баскервилей[2] | ԽՍՀՄ | Ա. Զինովևա | Նիկոլայ Վոլկով | Լև Կրուգլիյ |
1972 | The Hound of the Baskervilles | ԱՄՆ | Barry Crane | Ստյուարտ Գրեյնջեր | Bernard Fox |
1978 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Paul Morrissey | Պիտեր Էդվարդ Կուկ | Մուր Դադլի |
1981 | Собака Баскервилей | ԽՍՀՄ | Իգոր Մասլենիկով | Վասիլի Լիվանով | Վիտալի Սոլոմին |
1982 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Peter Duguid | Թոմ Բեյքեր | Terence Rigby |
1983 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | Douglas Hickox | Իեն Ռիչարդսոն | Donald Churchill |
1983 | Sherlock Holmes and the Baskerville Curse | Ավստրալիա | Ian McKenzie & Alex Nicholas | Պիտեր Օ'Տուլ (ձայն) | Earle Cross (ձայն) |
1988 | The Hound of the Baskervilles[3] | Մեծ Բրիտանիա | Brian Mills | Ջերեմի Բրետ | Edward Hardwicke |
1998 | The Hound of the Baskervilles (BBC Radio Broadcasting) | Մեծ Բրիտանիա | Enyd Williams | Clive Merrison | Michael Williams |
2000 | The Hound of the Baskervilles | Կանադա | Rodney Gibbons | Մետ Ֆրյուեր | Kenneth Welsh |
2002 | The Hound of the Baskervilles | Մեծ Բրիտանիա | David Attwood | Ռիչարդ Ռոկսբուրգ | Յան Հարտ |
2011 | The Hounds of the Baskerville | Մեծ Բրիտանիա | Պոլ Մակգիգան | Բենեդիկտ Կամբերբեկտչ | Մարտին Ֆրիմեն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.