From Wikipedia, the free encyclopedia
Կատեգորիա:Կաղապարներ:Արյուն}}
Բազոֆիլ, հատիկավոր լեյկոցիտների տեսակ (գրանուլոցիտ)։ Քանակը՝ 0-1 % է ամբողջ լեյկոցիտների մեջ։ Ցիտոպլազմայում կան հատիկներ, որոնք ներկվում են հիմնային ներկերով և ստանում են բաց կապտավունից մինչև մուգ մանուշակագույն երանգներ։ Բազոֆիլները լքում են րայան հունը, տեղափոխվում հյուսվածքներ, որտեղ վերածվում են պարարտ բջիջների։ Վերջիններս և բազոֆիլները միասին կոչվում են հեպարինոցիտներ։
Ցիտոպլազման պարունակում է հեպարին, հիստամին, թրոմբոցիտներն ակտիվացնող գործոն և կենսաբանական այլ ակտիվ նյութեր, որոնց բազոֆիլները կլանում են հյուսվածքներից կամ իրենք են սինթեզում[1]։
Բազոֆիլները մասնակցում են բորբոքային ռեակցիաներին, և առաջին հերթին՝ ոչ դանդաղ տիպի ալերգիական ռեկցիաներին[2][3]։
Բազոֆիլները պատում են լյարդի (որտեղ երակային արյունը դանդաղ է հոսում) և թոքերի (որտեղ թրոմբոցիտների քանակը մեծ է) մանր անոթները և հեպարինի միջոցով կանխում արյան ներանոթային մակարդման վտանգը։ Հիստամինը բորբոքումների ժամանակ նպաստում է հյուսվածքների վերականգնման, նոր մազանոթների գոյացման, հյուսվածքների սնուցման և վերքերի ապաքինման պրոցեսներին։
Ալերգիկ ռեակցիաների ժամանակ բազոֆիլներն արձակում են էոզինոֆիլների քեմոտաքսիսի գործոն, որի պատճառով էոզինոֆիլները շարժվում են դեպի բազոֆիլների կուտակման վայրը և քայքայում նրանց պարունակած հիստամինի ավելցուկ քանակությունը։ Կան տվյալներ, որ բազոֆիլները կարող են մասնակցել նաև ֆագոցիտոզին, սակայն սա նրանց համատ տիպիկ չէ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.