Աֆրասիաբ Բադալբեկլի(ադրբ.՝ Əfrasiyab Bədəlbəyli), (ապրիլի 6 (19), 1907, Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1976(1976-01-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դասական կոմպոզիտոր և դիրիժոր[1], Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1960)։ Եղել է ադրբեջանական, ռուսական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաների և բալետների դիրիժոր։ Առաջին ադրբեջանական բալետի՝ «Կույսի աշտարակ»-ի (1940) հեղինակն է։ Նա նաև բազմաթիվ օպերաների և սիմֆոնիկ պոեմների հեղինակ է։

Արագ փաստեր Աֆրասիաբ Բադալբեկլի, Բնօրինակ անուն ...
Փակել

Կենսագրություն

Աֆրասիաբ Բադալբեկլին ծնվել է 1907 թվականին ապրիլի 19-ին Բաքվում։ Նա սովորել է Բարձրագույն մանկավարժական ինստիտուտում, Բաքվի թատերական քոլեջում, Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում և Լենինգրադի կոնսերվատորիայում։ 20 տարեկանում Աֆրասիաբը երաժշտություն է գրում Ջաֆար Ջաբբարլու «Կրակի հարսը» պիեսի համար։ Երկար ժամանակ աշխատել է Մոսկվայի և Լենինգրադի Օպերայի և Բալետի թատրոններում որպես դիրիժորի օգնական։ 1938-ից մինչև իր կյանքի ավարտը նա աշխատել է որպես դիրիժոր, Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ 1940 թվականից հանդիսանում է արվեստի վաստակավոր գործիչ, իսկ 1960 թվականից՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ։ Աֆրասիաբ Բադալբեկլին մահացել է 1976 թվականի հունվարի 6-ին Բաքվում[2]։

Ստեղծագործություններ

Thumb
Արևելքում առաջին բալետը «Կույսի աշտարակի»

Աֆրասիաբ Բադալբեկլին ադրբեջանական առաջին բալետի հեղինակն է[3]։ Աֆրասիաբ Բեդելբեկլը սովորել է ջութակ նվագել Լ. Բրեթանիսկու դասարանում։ Նա նաև կարողացավ կատարյալ նվագել թառ[4]։ 1928 թվականին հունվարի 1-ին Աֆրասիաբ Բադալբեկլին սկսեց աշխատել որպես թարգմանիչ «Կոմունիստ» թերթում։ 1930 թվականի մայիսի 15-ին Աֆրասիաբ Բադալբեկլին հրավիրվել է Մ.Ֆ.Ահունդովի անվան Մեծ թատրոն։

Աֆրասիաբ Բադալբեկլին 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետ ՛պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալու համար։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.