բրիտանացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Աֆշան Ազադ (անգլ.՝ Afshan Azad, փետրվարի 12, 1988[1], Լոնգսայթ, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), բելգիական ծագմամբ բրիտանացի դերասանուհի։ Հայտնի «Հարի Փոթերի» ֆիլմի Պադմա Պատիլի դերով։
Աֆշան Ազադ հինդի՝ अफशान आज़ाद | |
---|---|
Ծնվել է | 1988 թվականի փետրվարի 12-ին |
Ծննդավայր | Լոնգսայթ, Մանչեսթեր, Անգլիա |
Կրթություն | Xaverian College?, Սոլֆորդի համալսարան և Whalley Range 11-18 High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | դերասան |
Աֆշան Ազադը ծնվել է 1988 թվականի` փետրվարի 12-ին Լոնգսայթում (Մանչեսթեր, Անգլիա)։ Աֆշանն ընտանիքի միակ դուստրն է, նա ունի երեք եղբայր։ Դերասանուհին ծագումով բելգիացի է։
Սովորել է «Whalley Range High School» դպրոցում, այնուհետև «Xaverian College» քոլեջում ուսումնասիրել է քիմիա, կենսաբանություն և անգլերեն[2]։
Ազադը խաղացել է Պադմա Պատիլի դերը Հարի Փոթերի չորս ֆիլմերում, սկսած 2005 թվականից։ Լրտեսները այցելեցին այն դպրոցը որտեղ սովորում էր Ազադը և մի քանի դասալսումներից հետո ընտրեցին իր դերը[3]։
Հարի Փոթեր ֆիլմի նկարահանումների ժամանակ Աֆշանն ընկերացել էր դերասանններ Բոնի Ռայթի(Ջիննի Ուիզլիի դերում) և Քեթի Լյունգի(Ջոու Չանգի դերում) հետ։
Մուսուլման Աֆշան Ազադը, հարաբերությունների մեջ էր երիտասարդ տղայի հետ, ով պաշտում էր հունդուիզմը և դրա պատճառով դարձավ իր ընտանիքի կողմից հարձակումի զոհ[4][5]։
Նա բազմիցս ենթարկվել է դաժան ծեծերի։ 2010 թվականի հունիսի սկզբին հոր Աբդուլի և ավագ եղբոր Աշվարի կողմից հերթական ծեծից հետո աղջկան հաջողվեց փախչել և դիմել ոստիկանության օգնությանը։ Ոստիկանությունուն աղջիկը պատմել է, որ նրանք (իր հայրը և եղբայրը) փորձում են սպանել նրան, որպես «ընտանիքի պատիվը պղծող»[6]։
2011 թվականի հունվարի 21-ին Աշվարը 6 ամսով դատապարտված էր և կալանքի է ենթարկվել անմիջապես դատարանի դահլիճից[7]։
Տարեթիվ | Հայկական անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Հարի Փոթերը և Հրե Գավաթը | Պադմա Պատիլ |
2007 | Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Պադմա Պատիլ |
2009 | Հարի Փոթերը և Խառնարյուն արքայազնը | Պադմա Պատիլ |
2011 | Հարի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 | Պադմա Պատիլ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.