Ացիդալիա հարթավայր (լատին․՝ Acidalia Planitia) (ավելի վաղ՝ Ացիդալիա ծով[1]), հարթավայր Մարսի վրա, տեղակայված է Թարսիս հրաբխային շրջանի և Արաբիայի միջև, Մարիներների հովիտներից հյուսիս, կենտրոնը գտնվում է 46°42′ հս․. լ. 338°00′ ավ. ե.46,7° с. ш. 338,0° в. д. / 46.7; 338.0G կետում։ Հարթավայրի վրա է գտնվում հայտնի Կիդոնիա շրջանը։

Thumb
Ացիդալիա հարթավայրի տոպոլոգիան

Անվանումը

Հարթավայրը իր անվանումը ստացել է Ջովանի Սկիապարելլիի քարտեզի համապատասխան ալբեդոյի մասնիկից, իր հերթին այս մասնիկը անվանվել էր Ացիդալիյան (Ակիդալիյան) աղբյուրից, որում լողանում էր Վեներան[2]։

Աշխարհագրություն

Հարթավայրը ունի −4 - −5 կմ[2] խորություն, համեմատած Մարսի միջին բարձրության հետ։

Երկրաբանական առանձնահատկությունները կրում են հրաբխային գործունեության հետքեր։ Համարվում է, որ շրջանի հողի հիմքն է կազմում սև ավազը, որը առաջացել է մուգ բազալտների էրոզիայի հետևանքով։ Առավելապես հարթավայրում նկատվում են խառնարաններ շրջապատված պատվարով, մակերևույթի տակ գտնվում է սառույց[3]։

Հեռավոր երկրաբանական անցյալում Ացիդալիա հարթավայր էին հոսում ջրերը մոտակա հիմնական ջրհորդաններից, այնպիսիք, ինչպիսին է Արես հարթավայրը[3]։

Հարթավայրի վրա գտնվող օբյեկտները

Այս հարթավայրի նկատմամբ հետաքրքրությունը կապված է այստեղ գտնվող անհետացած մարսյան քաղաքակրթությունների «արտեֆակտների» հետ, որոնցից ամենահայտնիներն են՝ «դեմքը», «սֆինքսը» և «բուրգերը», ուոնք գտնվում են Կիդոնիայում։ Բացի այդ կան նաև մակերևույթի այլ մանրամասներ, որոն հետաքրքրում են մարսյան կյանքի որոնողներին, օրինակ՝ «խողովակները»[4], որոնք տեսանելի են այս Արխիվացված 2009-01-11 Wayback Machine լուսանկարի աջ կենտրոնական մասում, լուսանկարը կատարված է Մարս Գլոբալ Սրվեյեր սարքից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.