From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (անգլ.՝ All Quiet on the Western Front), Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի հիման վրա 1930 թվականին ռեժիսոր Լյուիս Մայլսթոունի նկարահանած ամերիկյան ռազմական ֆիլմ։
Ֆիլմն արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակին։
Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երիտասարդների մասին, ում համար պատերազմը սկզբում թվում էր թեթև շրջագայություն, սակայն արդեն ուսումնական ճամբարում նրանք հասկանում են թե իրականում ինչի հետ գործ ունեն։
Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերը, մեկն է պատերազմ մեկնած տասնյակ հազարավոր այդպիսի երիտասարդներից։ Սկզբում շատերի նման նա նույնպես ցուցադրվում է որպես հայրենասեր ու մարդասեր զինվոր։ Սակայն ֆիլմի վերջում Պաուլի պացիֆիզմը սպառվում է պատերազմի արյան ու ցավերի մեջ։ Ի սկզբանե նա դեմ էր պատերազմ մեկնելուն և կոչ էր անում բոլորին չգնալ ռազմաճակատ, չզոհել սեփական կյանքն ու կորցնել հոգին, որի համար իր հարազատ քաղաքում նրան համարում էին վախկոտ ու դավաճան։ Ֆիլմի վերջում Պաուլը զոհվում է։
Ֆիլմի վերջին տեսարանում զինվորների գերեզմանների խաչերի ֆոնի վրա ցուցադրվում են դեմքեր, ովքեր մասնակցել են հերթական անիմաստ պատերազմին, և որը խլել է նրանցից ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Ֆիլմը ստացել է 4 մրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար, ներկայացված է եղել ևս 2 Օսկարի
1979 թվականին ռեժիսոր Դելբերտ Մաննը նույն ստեղծագործության հիման վրա նկարահանել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» հեռուստատեսային ֆիլմը, որն արժանացել է Ոսկե Գլոբուս և Էմմի (մրցանակ) մրցանակների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.