Արփինե Դավոյան

Հայաստանի ԱԺ պատգամավոր From Wikipedia, the free encyclopedia

Արփինե Դավոյան

Արփինե Հրահատի Դավոյան (օգոստոսի 28, 1985(1985-08-28), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, հոգեբան, մանկավարժ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ ԱԺ 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր[2][3]։

Արագ փաստեր 2019 հունվարի 10-ից, Վարչապետի օգնական ...
Արփինե Դավոյան
Thumb
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
Վարչապետի օգնական
2018 հունիսի 8 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ՎՊՀ և ՀՀ ԳԱԱ
Մասնագիտություն՝ հոգեբան, մանկավարժ և քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 28, 1985(1985-08-28) (39 տարեկան)
Ծննդավայր Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Փակել

Կենսագրություն

Արփինե Դավոյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2003-2009 թվականներին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության բաժնում՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում[4]։ 2012 թվականին մասնակցել է «ՀՀԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնի կողմից անցկացվող «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» դասընթացին։ 2016 թվականին մասնակցել է ՄԱՀՀԻ-ի կողմից կազմակերպված ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի աշխատանքներին։ 2018-2020 թվականներին սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։ 2022 թվականից մինչ օրս սովորում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Իրավագիտություն բաժնում։

Աշխատանքային գործունեություն

Արփինե Դավոյանը 2009-2014 թվականներին աշխատել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։

2015-2016 թվականներին աշխատել է «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական։

2016-2017 թվականներին աշխատել է «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։

2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես գործավար։

2018 թվականից հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[5]։

2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[6]։

2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[1][7][8][9][10][11]։ Իսկ արդեն 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, 6-րդ համաժողովի ժամանակ, վերընտրվել որպես ՔՊ վարչության անդամ։

Անձնական կյանք

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.