հայ մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Արտավազդ Վարոսի Պապիկյան (1912, Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):
Արտավազդ Պապիկյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Նալբանդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Արտավազդ Պապիկյանը ծնվել է 1912 թվականին, Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում։ 1933 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը և, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, գործուղվել Թումանյանի շրջանի Օձունի միջնակարգ դպրոց։ Այնտեղ աշխատել է շուրջ ինը տարի։ Այդ տարիներին ավարտել է նաև Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը[1]։
1942 թվականին Պապիկյանը զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդում, որպես դասակի հրամանատարի օգնական։ 1943 թվականին ռազմաճակատում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Պապիկյանը գերմանաֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Թամանի թերակղզում, Կերչ, Սևաստոպոլ քաղաքներում, մարտերով հասել է Գերմանիա, մասնակցել Բեռլինի գրավմանը։ Պատերազմական տարիների նրա անցած մարտական հերոսական ուղու վկայություններն են Կարմիր աստղի շքանշանը, «Խիզախության համար», «Մարտական ծառայությունների համար» և այլ մեդալները[1]։
Զորացրվելուց հետո Պապիկյանը երկար տարիներ եղել է Թումանյանի շրջանի Օձուն գյուղի մանկատան տնօրենը, դասավանդել է մաթեմատիկա։ 1967 թվականին Պապիկյանը ընտանիքով տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել № 78 դպրոցում։ 1975 թվականին անցել է կենսաթոշակի[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.