From Wikipedia, the free encyclopedia
Ք.ա. 2-րդ դարի սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին։ Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան գրավելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ։ Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական Հանրապետությունը նա իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան,ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունըհաստատել միջերկրածովյան ավազանում։ Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա.190 թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին։ Մեծ Հայքի և Ծոփքի Սելևկյան կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 190 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին։ Այս քայլերը միանգամից խրախուսվեց Հռոմեական Հանրապետության կողմից։ Այսպիսով Երվանդականների թագավորությունից ընդամենը մեկ տասնամյակ անց սկսվեց նոր արքայատոհմ որի հիմնադիրը դարձավ Արտաշես 1-ը Ք.ա.(189֊1)թթ։
Արտաշեսյաններ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Մասն է | Երվանդունիներ |
Երկիր | Մեծ Հայք |
Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքա |
Հիմնադիր | Արտաշես Ա Բարեպաշտ |
Հիմնում | Մ.թ.ա. 190 |
Ավարտ | Մ.թ. 1 |
Ձուլում | Արքայից Արքա Տիգրան Բ Մեծ |
Ազգային պատկանելիություն | հայ |
Կրտսեր ճյուղեր | Արշակունիներ |
Արտաշեսյանների թագավորությունը, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ² տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է 3 մլն կմ² տարածք։
Ինչպես գիտենք մ.թ.ա. 201 Ա Արտաշես Երվանդունու և նրա եղբայր Զարեհ Երվանդունու օգնությամբ Սելևկյանների զորքերը ներխուժում են Մեծ Հայք, Ծոփք, Կոմմագենե և փոքր Հայք և գրավում։ Դրանից հետո Արտաշեսը` Մեծ Հայքում, իսկ Զարեհը` Ծոփքում դառնում են կառավարիչներ։ Սակայն մ.թ.ա.190 թ․ հռոմեական բանակը Մագնեսիա քաղաքի մոտ պարտության է մատնում Սելևկյան զորքին։ Եվ դրա արդյունքում Արտաշեսը` Մեծ Հայքում, իսկ Զարեհը` Ծոփքում դառնում են թագավորներ։ Անկախանում են նաև Փոքր Հայքի և Կոմմագենեի թագավորությունները։
Արտաշեսը դառնալով արքա կատարում է մի շարք բարեփոխումներ։ Նա կառուցում է Արտաշատ մայրաքաղաքը։ Այդ քաղաքը հատակագծել է Կարթագենցի զորավար Հաննիբալը և հռոմեացիները քաղաքը կոչել են հայկական Կարթագեն։ Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը։Նա ամուսնացել է ալանաց թագուհի Սաթենիկի հետ։ Արտաշեսը երկիրը բաժանել է 120 գավառների։ Երկրի զորավարությունը Արտաշեսը բաժանել է 4 զորավարության։ Արևելյան զորավարությունը հանձնեց իր ավագ որդի Արտավազդին, Արևմտյանը` իր մյուս որդի Տիգրանին, հյուսիսայինը` իր երրորդ որդի Զարեհին, իսկ Հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը։ Մյուս որդուն` Մաժանին, Արտաշեսը դարձրեց քրմապետ։ Արտաշատում Արտաշեսը կառուցում է Անահիտ աստվածուհու մեհյանը։ Մ.թ.ա.165 թ․ հայկական զորքերը կանխում են Սելևկյան զորքի ներխուժումը Մեծ Հայք։ Մ.թ.ա.173-169 թթ․ պատերազմ էր սկսել մերձավոր արևելքի շատ երկրների միջև։ Արտաշեսը կարողանում է մասնակցել բանակցություններին և լուծել այդ երկրների միջև եղած խնդիրները։ Հայաստանում արդեն վեճ էր առաջացել Ագարակատերերի և սովորական հողագործների միջև։ Արգարակատերերը հողագործների հողերից գողանում էին մրգեր։ Արտաշեսը այդ տեղերում քարեր տեղադրեց, որոնց վրա գրված էր, որ ինքը սերում էր Երվանդունիների տոհմից։ Մ.թ.ա.163 թ․ Արտաշեսը փորձում է Ծոփքը միացնել Մեծ Հայքին, բայց չի ստացվում։ Արտաշեսը կառուցել է Զարիշատ, Զարեհավան քաղաքները, ի պատիվ իր հոր` Զարեհ Երվանդունու պատվին։ Արտաշեսը մահացել է մ.թ.ա.160 թ։
Արտաշեսին հաջորդում է իր ավագ որդի Արտավազդը (մ.թ.ա.160-115 թթ)։ Նրա թագավորության վերջին տարիներին`մ.թ.ա.120-115 թթ հարևան Պարթևստանի հետ պատերազմ է սկսվում, որում հայերը պարտվում են և հաշտություն կնքում պարթևներին հետ, որով Արտավազդի եղբորորդի Տիգրանը պատանդ էր հանձնվում պարթևներին։ Արտավազդը մահացել է մ.թ.ա.115 թ։
Արտավազդին հաջորդում է նրա եղբայր Տիգրանը (մ.թ.ա.115-95 թթ)։ Նրա օրոք զարգացավ տնտեսությունը։ Մ.թ.ա.110 թ Ծոփքի արքա է դառնում նրա հորեղբոր թոռը` Արտանես Երվանդունին։ Մ.թ.ա.112 թ Փոքր Հայքի արքա Անտիպատրոսը չունենալով ժառանգ իր հողերը կտակում է Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին։ Տիգրանը մահացել է մ.թ.ա.95 թ։
Տիգրանի մահից երկրի կառավարման համար պայքար սկսվեց։ Ժողովրդի մի մասը մտածում էր գահ բարձրացնել հազարապետին, իսկ մյուս մասը` Տիգրանի որդի Տիգրանին։ Արդյունքում գահ բարձրացավ Տիգրանը։ Նա Պարթևստանից վերադառնալու համար պարթևներին զիջեց Յոթանասուն Հովիտներ կոչվող տարածքը։ Նա թագադրվեց Աղձնիք նահանգի ավաններից մեկում։ Նա թագավորել է մ.թ.ա.95-55 թթ։ Մ.թ.ա.94 թ Տիգրանը գրավում է Ծոփքը։ Մ.թ.ա.93 թ Տիգրանը պայմանագիր է կնքում Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ։ Նա ամուսնացավ Պոնտոսի թագուհու` Կլեոպատրայի հետ։ Այդ նույն թվականին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կեսարիա։ Տարածքը անցնում է Պոնտոսին, իսկ ավարը` Հայաստանին։ Մ.թ.ա.91 թ Տիգրանը գրավում է Վիրքը և Աղվանքը։Մ.թ.ա.87 թ Հայերը արշավում են Հայաստան և գրավում մի շարք տարածքներ։ Տիգրանը մ.թ.ա.84թ Տիգրանը գրավում է Ասորիքը։ Շուտով Տիգրանը գրավում է Կիլիկիան, Արաբական թերակղզին, հյուսիսային և հարավային Իսրայելի թագավորությունները։ ԵՒ շուտով Տիգրանը կառուցում է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որը երկրի մայրաքաղաքի կարգավիճակը պահպանում է կարճ ժամանակ։ Տիգրանը կառուցում <Արքունի պողոտա> ճանապարհը։ Շուտով Հռոմեական կայսրությունը գրավում է Պոնտոսը։ Միհրդատը ապաստանում է Հայաստանում։ Հռոմը դեսպան է ուղարկում և Տիգրանին խնդրում Միհրդատի հանձնել դեսպանին, բայց Տիգրանը չի համաձայնվում։ Եվ սկսվում է հայ-հռոմեական պատերազմը։ Այն տեղի է ունենում 2 փուլով`մ.թ.ա.69-67 և մ.թ.ա.66 թվականներին։ Սկզբում հռոմեական զորավար Լուկկուլոսը գրավում է Տիգրանակերտը, բայց շուտով Արածանիի ճակատամարտում հայերը հաղթում են և Միհրդատը հայ զորքերի օգնությամբ գրավում է Պոնտոսը։ ԵՒ արդյունքում Լուկկուլոսի փոխարեն զորավար է դառնում Գնեոս Պոմպեոսը։ Նաև Տիգրանի որդի Տիգրանը դավաճանում է հորը և որոշում պարթևներին օգնությամբ գրավել Հայաստանը, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ Հռոմեացիները գրավում են Պոնտոսը։ ԵՒ արդյունքում կնքվում է հայ-հռոմեական պայմանագիրը։ Ըստ պայմանագրի հռոմական կայսրությանն էին անցնում Հրեաստանը, Հուդան, Կոմմագենեն, Կիլիկիան, իսկ հարավային կողմով գրաված տարածքները`Պարթևստանին։ Հայաստանը դառնում էր Հռոմի <բարեկամ և դաշանակից>։ Ծոփքը անջատվում էր Մեծ Հայքից և դառնում անկախ թագավորություն, ուր իշխում էր Տիգրան կրտսերը, իսկ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքը անցնում էր Տիգրան կրտսերի իշխանության տակ։ Մեծ Հայքը Հռոմին պետք է հարկ վճարեր, բայց Ծոփքի գանձարանից և որի պատճառով Տիգրան կրտսերը վիրավորեց Պոմպեոսի, իսկ Պոմպեոսը ձերբակալեց նրան։ Տիգրան մեծը մահացել է մ.թ.ա.55 թվականին։
Տիգրանի մահից հետո մ.թ.ա.55 թ նրա ավագ որդի Արտավազդը (մ.թ.ա.55-34 թթ) Արտաշատում թագադրվում է հայոց թագավոր։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է Արտաշատում և նա ստացել է իր ժամանակի ամենալավ հելլենիստական կրթությունը։ Նա գահ բարձրացավ բավականին դժվար ժամանակ։ Այդ ժամանակ և հռոմեական կայսրությունը, և Պարթևստանը փորձում էին հայերի հետ դաշնակցել։ Մ.թ.ա.60 թ կնքվել է առաջին եռապետությունը։ Այն կնքվեց Գնեոս Պոմպեոսի, Մարկոս Կրասոսի և Հուլիոս Կեսարի միջև։ Կրասոսին անցան հռոմեական կայսրության արևելյան տարածքները և նա պետք էր պատերազմներ Պարթևների դեմ և հաղթել նրանց։ Շուտով Կրասոսի Արտավազդ Բ-ից զորք է խնդրում, որովհետև Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակիցը։ Սկզբում Արտավազդը համաձայնվում է։ Նա Կրասոսին խնդրում է արշավանքը սկսել Հայաստանի հարավային մասով, որովհետև Հայաստանի այդ մասը շրջապատված էր լեռներով և Պարթևները այդ մասում վատ էին կռվում։ Բայց Կրասոսի հրաժարվում է և Արտավազդը նրան զորք չի տրամադրում։ Շուտով Պարթևները 1 զորաջոկատ ուղարկում են հռոմեական բանակի դեմ, որը գլխավորում էր Սուրեն զորավարը, իսկ մյուսը Հայաստան, որը գլխավորում էր Օրոդես Բ թագավորը։ Արտավազդը բանակցում է Օրոդեսի հետ և նրա հետ պայմանագիր կնքում, իսկ Սուրեն զորավարի գլխավորած զորքը Խառան քաղաքի մոտ պարտության մատնում Հռոմեացիներին։ Սպանվում է Կրասոսը և նրա որդին։ Այդ ժամանակ պարթև և հայ արքաները Արտաշատում դիտում էին <ԵՒրիպիդեսի բաքոսուհիներ> թատերագրությունը։ Այդ ժամանակ Կրասոսի գլուխը բերվում է թատրոն և շպրտվում բեմի վրա։ Շուտով Գնեոս Պոմպեոսը մահանում է, մ.թ.ա.44 թ․ Հուլիոս Կեսարը։ Հայերը ու Պարթևները Արտավազդի քրոջ ամուսնու` պարթևներին թագաժառանգ Բակուրի օգնությամբ մի քանի անգամ արշավում են կայսրություն։ Բայց մարտերից մեկի ժամանակ Օրոդեսը և Բակուրը սպանվում են և գահ է բարձրանում Հրահատ Դ-ն, որը որոշում է ընդհանրապես չօգնել հայերին։ Այդ ժամանակ Հռոմում կնքվում է երկրորդ եռապետությունը։ Այն կնքվեց Մարկոս Էմիլիոսի, Մարկոս Անտոնիոսի և Օկտավիանոսի միջև։ Շուտով Անտոնիոսը սկսում է արշավանքը դեպի Պարթևստան, Հայաստանի լեռնային մասով։ Բայց երբ հռոմեական զորքերը ներխուժում են Ատրպատական, նրանք թույլ են տալիս մեծ սխալ, որի միջոցով պարթևները հաղթում են։ Անտոնիոսը մեղքը ամբողջովին գցում է Արտավազդի վրա։ Մ.թ.ա.34 թ․ նա ներխուժում է Հայաստան, ձերբակալում թագավորական ընտանիքին և գնում իր կնոջ` Եգիպտոսի թագուհու մոտ։ Կլեոպատրան Արտավազդի ընտանիքին հրամայում է խոնարհվել իր առաջ, բայց Արտավազդը հրաժարվում է և Կլեոպատրան Արտավազդին մահապատժի է ենթարկում, իսկ երկու արքայորդիներին ուղարկում Հռոմ։ Մ.թ.ա.31 թ․ Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը զոհվում է, իսկ հետո Կլեոպատրան։
Արտավազդի ձերբակալման ժամանակ Արտավազդի հետ էին նրա կինը և 2 որդիները` Արտավազդը և Տիգրանը, բայց Արտավազդի ավագ որդին` Արտաշեսը մ.թ.ա.34 թ ճանաչվեց հայոց թագավոր։ Բայց Հռոմը Հայաստանը ավերում է և Արտաշեսը ստիպված փախչում է Պարթևստան։ Նա մ.թ.ա.30 թ․ Հրահատ Դ-ի տրամադրած զորքով վերադառնում է Հայաստան և մաքրում Հայաստանը Հռոմեացիներից ։ Արտաշեսը կառավարել է մ.թ.ա.30-20 թթ։ Նա որոշ ժամանակ անց գրավում է Ատրպատականը։ Նա Օգոստոսին կայսրին խնդրում է Հայաստան վերադարձնել նրա 2 եղբայրներին, բայց կայսրը չի համաձայնվում։ Մ.թ.ա.20 թ․ Օգոստոսը հռոմեական զորքի գլուխ անցած հարձակվում է Հայաստանի վրա և գահընկեց անում Արտաշեսին։
Տիգրանը Արտավազդ Բ-ի կրտսեր որդին էր։ Երբ Արտավազդը ձերբակալվեց, Տիգրանը իր մոր և միջնեկ եղբոր հետ նույնպես ձերբակալվեց։ Հետո նա և իր եղբայր Արտավազդը բանտարկվեցին Հռոմում։ Մ.թ.ա.20 թ․, երբ Օգոստոս կայսրը գրավեց Հայաստանը, Տիգրանը դարձավ դրածո թագավոր։ Նա թագավորել է մ.թ.ա.20-8 թթ։ Նա շուտով սկսում է վարել հակահռոմեական քաղաքականություն։ Նա մահանում է մ.թ.ա.8 թ։
Տիգրան Գ-ի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին`Տիգրան Դ-ն(մ.թ.ա.8-5 թթ․, մ.թ.ա. 2-1 թթ․) ։ Նա կառավարում էր իր քույր Էրատոյի հետ։ Նա վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Դրա համար հռոմեական զորքերը ներխուժեցին Հայաստան և գահ բարձրացրին Տիգրանի հորեղբորը` Արտավազդ Գ-ին (մ.թ.ա.5-2 թթ․), ով վարում էր հռոմեական քաղաքականություն։ Դրա համար հայերը նրան սպանում են և նորից գահ են բարձրացնում Տիգրան Դ-ն և Էրատոն։ Բայց շուտով Հռոմեական կայսրությունը նվաճում է Հայաստանը։ Հայաստանը վերջնականապես կորցրեց պետականությունը։
Անունը | Տարեթվեր | Իշխանություն | Ծագում |
---|---|---|---|
Արտաշես Ա | մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 | մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 | Զարեհի որդի, Երվանդյան |
Արտավազդ Ա | մ.թ.ա. ???-մ.թ.ա.115 | մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 | Արտաշես Ա-ի ավագ որդի |
Տիգրան Ա | մ.թ.ա. -մ.թ.ա. 95 | մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 | Արտաշես Ա-ի կրտսեր որդի |
Տիգրան Բ Մեծ | մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 | մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 | Տիգրան Ա-ի կրտսեր որդի |
Արտավազդ Բ | մ.թ.ա. -95մ.թ.ա.- 34 | մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 | Տիգրան Մեծի որդի |
Արտաշես Բ | մ.թ.ա. -մ.թ.ա. 20 | մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 | Արտավազդ Բ-ի ավագ որդի |
Տիգրան Գ | մ.թ.ա. -մ.թ.ա. 8 | մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 | Արտավազդ Բ-ի կրտսեր որդի |
Տիգրան Դ Էրատո | մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1 | Տիգրան Գ որդին և դուստրը | |
Արտավազդ Գ | մ.թ.ա-մ.թ.ա. 2 | մ.թ.ա.5-մ.թ.ա.2 | Արտավազդ Բ-ի միջնեկ որդին |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 140)։ |
Վանաձոր 2022 տարածաշրջանային քոլեջ կուրս`1բ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.