Արուս Ազնավուրյան
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Արուս Միսաքի Ազնավուրյան (հունվարի 16 (29), 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 13, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)։ Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրի հորաքույրն է։ Հայրը եղել է Նիկոլայ II-ի խոհարարներից մեկը[2]։
![]() | |
---|---|
![]() Կադր «Քարե հովիտ» ֆիլմից (1977) | |
Ծնվել է | հունվարի 16 (29), 1904[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 13, 1989 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1] |
Ամուսին(ներ) | Արտավազդ Փաշայան |
Պարգևներ և մրցանակներ | |
Գործունեություն
Բեմել է 1920 թվականին՝ Թիֆլիսի Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկական խմբում։ 1920-1930-ական թվականներին խաղացել է Հովհաննես Աբելյանի, Հ. Ոսկանյանի խմբերում։ Փառանձեմ բեմական անունով հանդես է եկել նաև երաժշտական կատակերգական ներկայացումներում։ Խաղացել է կատակերգական, բնութագրական և դրամատիկ դերեր։
1930 թվականից՝ Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնի դերասանուհի[2]։
Դերեր
Դերերը թատրոնում
- Շպպանիկ՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Մարթա՝ Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Կվաշնյա՝ Մ. Գորկու «Հատակում»
- Հորտենզիա՝ Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1982 | Հին օրերի երգը | Վարդուհի |
1978 | Եվս հինգ օր | տատիկ |
1978 | Արևիկ | տատիկ |
1977 | Աշնան արև | Մայայի տատիկ |
1977 | Քարե հովիտ | Զանյան |
1969 | Երիտասարդության ափ |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.