From Wikipedia, the free encyclopedia
Արմինե Գագիկի Հարությունյան (հուլիսի 15, 1974, Երևան), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր[1], ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտության գծով խորհրդական, Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրեն:[2][3][4]
Ծնվել է | հուլիսի 15, 1974 (50 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊԲՀ |
Մասնագիտություն | մանկաբարձ-գինեկոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | ԵՊԲՀ, Բեգլարյան բժշկական կենտրոն, Բարամյան առողջության կենտրոն |
Պաշտոն | Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բաժանմունքի վարիչ, տնօրեն |
Ամուսին | Արտաշես Բեգլարյան |
Զավակներ | Գագիկ Բեգլարյան, Արեգ Բեգլարյան |
Ծնողներ | Գագիկ Հարությունյան |
Գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, եղել է համալսարանի Օրբելու անվան անվանական թոշակառու: Հետբուհական կրթությունը ստացել է ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում[5]:
2001 թվականից աշխատում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնում. 2001-2002թթ՝ ավագ լաբորանտ, 2002-2006թթ՝ ասիստենտ, 2006թ-2022թթ՝ դոցենտ, 2022թ-ից՝ պրոֆեսոր: Իսկ 2022 թվականին պրոֆեսոր Հարությունյանը ընտրվեց ԵՊԲՀ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ[6]:
2003-ից զբաղեցնում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի, իսկ 2020թ.-ից՝ կենտրոնի գիտական աշխատանքների գծով խորհրդականի պաշտոնը:[7][8]
2010 թվականից հանդիսանում է Երևանի «Բաղրամյան» առողջության կենտրոնի տնօրենը[2]:
2002 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]:
2012 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[10]։
39 գիտական հոդվածների հեղինակ է[11]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.