Արմեն Խաչատրյան (դեկտեմբերի 4, 1973, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ (2018-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Արմեն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
Մասնագիտություն | իրավագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Armen Khachatryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 4-ին ՀԽՍՀ Գորիս քաղաքում։ 2000 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2000-2004 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության Կապանի ներքին գործերի բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, իսկ 2004-2005 թվականներին՝ տեսուչ։ 2005-2008 թվականներին աշխատել է որպես ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 2008 թվականի փետրվարի 14-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 17-ը եղել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ, իսկ արդեն 2008-2011 թվականներին՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչ[1]։
2011-2013 թվականներին եղել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ, իսկ արդեն 2013-2018 թվականներին՝ նույն բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում[2]։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.