Remove ads
հայ գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Արմեն Արտավազդի Աբաղյան (հունվարի 1, 1933, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2005, Մոսկվա, Ռուսաստան), հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)։ Ուզբեկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ)։
Արմեն Աբաղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1933 Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2005 (72 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | «Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտ» ԲԸ |
Գործունեության ոլորտ | Միջուկային էներգիա |
Ալմա մատեր | Ազգային հետազոտական միջուկային համալսարան և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Կոչում | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը, 1956 թ.՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտը։ 1954 թվականից աշխատել է Ռուսաստանի ԱԷԿ-ների շահագործման գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա) գլխավոր տնօրեն։
Հայաստանի անկախությունից հետո հանդես է եկել Մեծամորի ատոմակայանի վերագործարկման օգտին։
Աշխատանքները վերաբերում են ԱԷԿ-ների շահագործման անվտանգության ու հուսալիության խնդիրներին։ Աբաղյանի ղեկավարությամբ մշակվել են անցումային և վթարային ռեժիմներում ԱԷԿ-ների բլոկների մաթեմատիկական մոդելները, ստեղծվել ԱԷԿ-ների խափանումների, դադարների և վթարային վիճակների վերաբերյալ տվյալների կուտակման տեղեկատվական ճյուղային կենտրոններ[1][2]։
Մահացել է Մոսկվայում՝ զոհ գնալով հրդեհի[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.