Արմենակ Տեր-Աբրահամյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արմենակ Եփրեմի Տեր-Աբրահամյան (16 սեպտեմբերի, 1898 - 11 դեկտեմբերի, 1987), հայ խորհրդային երգիչ (տենոր), օպերայի և օպերետի արտիստ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)։
Արմենակ Տեր-Աբրահամյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 16 սեպտեմբերի, 1898 Ռուսական կայսրություն Թիֆլիս |
Մահացել է | 11 դեկտեմբերի, 1987 Հայկական ԽՍՀ Երևան |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, դերասան |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Պարգևներ |
1908-1910 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, երգել Ս․ Մելիքյանի ղեկավարած երգչախմբում։ Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան (1920), կատարելագործվել Մոսկվայի Հայ կուլտուրայի տան մեներգեցողության ստուդիայում (1936-1937)։ Երգել է Երևանի կոնսերվատորիայի երգչախմբում, որպես մեներգիչ մասնակցել Ալեքսանդր Սպենդիարյանի ղեկավարած սիմֆոնիկ համերգներին։ 1937-1941 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ։
Հանդես է եկել Սարոյի (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Սեթոյի (Հարո Ստեփանյանի «Լուսաբացին»), Լիստնիցկու (Իվան Ձերժինսկու «Խաղաղ Դոն» օպերա) դերերգերի կատարմամբ։ Եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կազմակերպիչներից (1942 թվականից) և առաջին արտիստներից, 1941 - 1952 թվականներին՝ Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգիչ։ Որպես երգիչ մասնակցել է նաև Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայի «Պեպո», «Զանգեզուր», «Քաջ Նազար», «Սևանի ձկնորսները», «Անահիտ» և այլ կինոֆիլմերի նկարահանմանը։
Արմենակ Տեր-Աբրահամյանի ձայնն առանձնանում էր արտակարգ ջերմությամբ, մեծ արտահայտչականությամբ, թավշյա քնքշությամբ։ Նրա կատարմանը բնորոշ էր անմիջականությունը, բնականությունը, զգացմունքային ազատությունը։ Առանձին վարպետությամբ և հմայքով է կատարել ոչ միայն օպերային, այլև հայկական ժողովրդական ու գուսանական երգեր, որոնցից են՝ «Ես սարեն կուգայի», «Պաղ աղբյուրի մոտ», «Առսիրուհիս»), Կոմիտասի «Կռունկ», «Ախ մարալ ջան», «Անտունի», «Ծիրանի ծառ» և այլն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 661)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.