Արթուր Օշականցի

հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Համազասպի Օշականցի (Սարգսյան) (հոկտեմբերի 5, 1953(1953-10-05), Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Արագ փաստեր Արթուր Օշականցի, Ծնվել է ...
Արթուր Օշականցի
Ծնվել էհոկտեմբերի 5, 1953(1953-10-05) (71 տարեկան)
ԾննդավայրՕշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Փակել

Կենսագրություն

1972-1976 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի արվեստի բաժնում։

1988 թվականից Հայաստանի նկարիչների միության, 2005 թվականից՝ Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ, 2007 թվականից՝ նկարիչների միջազգային միության (UNESCO) անդամ է։

1971-1972 թվականներին եղել է Հայֆիլմ կինոստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր, 1974-1976 թվականներին՝ ՀԽՍՀ պետական պատկերասրահի նկարիչ-վերականգնող, 1977-1978 թվականներին՝ Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչ, 1978-1980 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարիչ։ 1980 թվականից նկարների վրա ստորագրում է Արթուր Օշականցի։

1992 թվականից Գոթենհամ թանգարանի հրավերով հաստատվել է Լոնդոնում։ 2005 թվականից Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության արվեստի բաժնի պատվավոր նկարիչ է։ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նրան հռչակել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր արվեստի պատմության մեջ։

Հիմնել և ղեկավարում է Sensational Art Group խումբը։

Գործերից պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[1][2]։

Ստեղծագործություններ

Օշականցու նկարներում արտահայտված են մարդու և բնության ներդաշնակությունը, արվեստագետի ինքնատիպ աշխարհընկալումը։

Գործերում նկատելի են տարբեր ուղղությունների (ռեալիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ) և ոճերի տարրեր։

  • «Տիեզերքի նկարիչը», 1973
  • «Միայնակը», 1976
  • «Բնության ներդաշնակություն», նկարաշար, 1981-1982, ԺԱԹ
  • «ժառանգություն », 1982, Մյունխենի Ֆրիդման Շտոկերտ թանգարան
  • «Արյան խաչելություն», 1989
  • «Մթնոլորտ», 1989
  • «Մարդ, կին, անկողին», 1991, Վարշավայի անկախության թանգարան
  • «ժամանակ և տարածություն», նկարաշար, 2004-2005[3]

Ցուցահանդեսններ

1989 թվականին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել և դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի Վաշինգտոն, Արլինգտոն, Վիրջինիա, Ալեքսանդրիա քաղաքներում, Միչիգանի համալսարանում և Մինոթավոր պատկերասրահում։ 1990-1992 թվականներին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել Լեհաստանում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974, 2001, 2004, 2005[4], 2006), Վարշավայում (1991), Միչիգանում (1991), Լոնդոնում (1994-2006), Վանաձորում (2011)[5]։

Մասնակցել է 100-ից ավելի խմբակային ցուցահանդեսների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.