հայ ազատամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Արթուր Սուրենի Տոնյան (նոյեմբերի 12, 1959, Բեգում Սարով, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - հուլիսի 12, 1989, Կիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Արթուր Տոնյան | |
---|---|
նոյեմբերի 12, 1959 - հուլիսի 12, 1989 (29 տարեկան) | |
Ծննդավայր | Բեգում Սարով, Թարթառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահվան վայր | Կիչան, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջանական ԽՍՀ |
Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 12-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ի Միրբաշիրի շրջանի Բեգում-Սարով գյուղում (ներկայումս՝ Թարթառի շրջան, Ադրբեջան)։ 1988 թվականի բռնի տեղահանությունից հետո ապրում էր հոր, կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղում։ Մասնագիտությամբ՝ գյուղատնտես-մեխանիզատոր։ Աշխատում էր Մարտակերտի շրջանի Հայկաջուր գյուղի պետական տնտեսությունում[1]։
Մասնակցել է Լենինավանի ինքնապաշտպանական գործողություններին։ Զոհվել է 1989 թվականի հուլիսի 12-ին, ադրբեջանաբնակ Կիչան գյուղի մոտ, ադրբեջանցու կրակոցից։ Թաղված է Լենինավանի գերեզմանոցում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.