Արարատցեմենտ, Մուլտի Գրուպ կոնցեռնին պատկանող փակ բաժնետիրական ընկերություն Արարատի մարզի Արարատ քաղաքում։ Հայաստանում պորտլանդցեմենտ արտադրող երկու գործարաններից մեկն է։ Սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է։
Արարատցեմենտ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1927 |
Վայր | Արարատ, Արարատի մարզ, Հայաստան |
Կայք | araratcement.am |
Պատմություն
Ընկերությունը հիմնադրվել է 1927 թվականին, խորհրդային ժամանակաշրջանում։ Իր առաջին արտադրանքը տվել է 1933 թվականին։ Ընկերությունը մինչև 2002 թվականը աշխատել է որպես պետական գործարան։ 2002 թվականին գործարանը 200 հազար դոլարով ձեռք է բերել Բելգիայում գրանցված «Ռոբերտո» ընկերությունը, որից մի քանի ամիս անց սեփականատեր է դարձել «Մուլտի Գրուպ» կոնցեռնը[1][2]։
Մասնավորեցումից հետո իրականացվել են լայնածավալ ներդրումներ և արդիականացում, ինչը թույլ է տվել գործարանում տեղադրել ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ավելի ուշ նրան տրվել է ISO-2001-2002 միջազգային հավաստագիր[3]։
Արտադրանք
Գործարանի արտադրանքը ներառում է արագ կարծրացող պորտլանդցեմենտ՝ առանց հավելումների, պորտլանդցեմենտ՝ հանքային հավելումներով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.