From Wikipedia, the free encyclopedia
Արասելի Արամբուլա (իսպ.՝ Aracely Arámbula Jacques. մարտի 6, 1975, Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել, հեռուստատեսային աստղ, հումանիստ, «խաղաղության դեսպան» տիտղոսակիր։
Արասելի Արամբուլա | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Չիուաուա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ընտրանի | Sexy? |
Արասելի Արամբուլա Ժաքսը ծնվել է 1975 թ. Մարտի 6 -ին, Մեքսիկա, Չիուաուա (նահանգ)։ Արմատներով Ֆրանսիայից և Բասկերից։ Լեոնարդո Արամբուլան՝ Արասելիի պապիկը, եղել է Մեքսիկայի հայտնի ազգային երգիչներից, և ահա պապիկից էլ Արասելին ժառանգել է իր ձայնային տվյալները։ Նա նաև իր պապիկի նման կիթառ է նվագում։ Արասելին դեռ մանկուց աչքի է ընկել իր գեղեցիկ արտաքինով, մասնակցել է տարբեր գեղեցկության մրցույթների ու հաղթել։
1996 թվականին Արասելի Արամբուլան հաղթում է «Մեքսիկայի դեմքը» “El Heraldo de México” մրցանակաբաշխության ժամանակ, որը որոշիչ դեր խաղաց իր կարիերայում։
Տարիներ շարունակ նրա կարիերայով զբաղվել եւ մինչեւ օրս էլ զբաղվում է իր եղբայրը՝ Լեոնարդո Արամբուլան։ Նրանք միասին Սպա կենտրոն(CBI medical spa) են բացել Մեխիկոյում[1]։ 2015 թվականին բացվեց նրանց 2-րդ սպա կենտրոնը։
2005 թվականին Արասելիի կյանքում լուրջ փոփոխություններ էին սպասվում. նա հանդիպեց իր կյանքի մեծագույն սիրուն՝ Լուիս Միգելին, որի հետ հետագայում պիտի ունենային իրենց զավակներին։
2005 թվականի սկզբներին եւ’ Արասելին , եւ’ Լուիս Միգելը , հրավիրված են լինում նույն հավաքույթին , եւ հենց այդտեղ էլ Լուիս Միգելը տեսնում եւ սիրահարվում է Արասելիին. նրա հմայքը անտարբեր չի թողնում երգչին։ Նրանց սիրավեպը հենց այդ թվականից էլ սկսվում է։ Երկուսն էլ հասուն ու կայացած մարդիկ էին ։ Արտիստները օրինականացնում են իրենց հարաբերությունները ։ Նրանք շատ սիրով ու ճանաչված զույգ էին։ Նրանց սերը համեմատում էին հանրահայտ Տիտանիկ ֆիլմի հերոսների սիրո պատմությանը։ Երկուսն էլ սիրում էին շրջագայել , նրանց կարելի էր հանդիպել Վենեցիայի փողոցներում , Փարիզում , Իսպանիայում ... ողջ Եվրոպայում , եւ իհարկե իրենց սիրելի՝ Ակապուլկո նավահանգստում։ Արասելիի եւ Լուիսի անդրանիկ զավակը՝ Միգել Գայեգո Արամբուլան , ծնվել է նրանց միությունից 3 տարի անց՝ 2007 թվականի Հունվարի 1-ին , իսկ կրտսեր զավակը՝ Դանիել Գայեգո Արամբուլան , 2008 թվականի Դեկտեմբերի 18-ին ։ Երեխաները ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Կալիֆոռնիանահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում։ Արտիստների համատեղ որոշման արդյունքում ՝ երեխաները ունեն 2քաղաքացիություն ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի Միացյալ նահանգների։ Երեխաները տիրապետում են իսպաներենին , անգլերենին եւ ֆրանսերենին , բայց տանը եւ դրսում խոսում են միայն իրենց մայրենի լեզվով՝ իսպաներենով։ Որդիները հաճախում են տարբեր դասերի եւ պարապմունքների։ Երկուսն էլ ունեն վոկալային եւ դերասանական տվյալներ , որոնք , բնականաբար , ժառանգել են ծնողներից։ Միգելը շատ է սիրում ֆուտբոլ եւ բասկետբոլ խաղալ , իսկ Դանիելը սիրում է լեգոներ հավաքել. նա գերազանցում է դրանք հավաքելու համար նախատեսված ժամանակը։
Արասելի Արամբուլայի եւ Լուիս Միգելիգեղեցիկ սիրո պատմությունը , ցավոք , երկար չտեւեց. նրանք 2009 թվականին բաժանվեցին՝ հանրությանը դեռեւս անհայտ պատճառներով։ Բաժանումից հետո Արասելին իր հարցազրույցներում բազմիցս ասել է , որ Լուիսը կարող է տեսնել իրենց որդիներին երբ եւ որքան ցանկանա. չկա որեւէ սահմանափակում։
Արասելին իր ազատ ժամանակը տրամադրում է միմիայն իր երեխաներին , սիրում է նրանց հետ տարբեր զվարճանքի վայրեր հաճախել , նույնիսկ երկրից դուրս՝ ողջ Եվրոպայով ճանապարհորդություն էր կազմակերպել։ Ծնողների հարցում Արասելիի բախտը բերել է , քանի որ Դոնյա Մարիա Սոկոռոն եւ Դոն Մանուելը նրան օգնում են երեխաների դաստիարակման եւ մնացած այլ կարեւոր հարցերում։
Ավելի ուշ՝ 2017 թվականին , Արասելին իր թիմի հետ միասին սկսում է արտադրել հատուկ նյութերից պատրաստված, բժշկական դիմահարդարման պարագաներ ( Mímika by Aracely Arámbula) , որոնք ներկայացված են նաեւ իր եւ եղբոր համատեղ հիմնած Սպա կենտրոնում (CBI medical spa ) :
Երկար տարիներ է , ինչ Արասելի Արամբուլան զբաղվում է բարեգործությամբ , օգնում է կարիքավորներին , նրա հովանավորության եւ ֆինանսական աջակցության միջոցով , Մեխիկոյում բացվել է բժշկական կենտրոն, որտեղ բուժում են քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Երեխաների համար ամեն տարի կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Արասելի Արամբուլան իր հարցազրույցներից մեկում ասել է , որ ցանկանում է իր կյանքի մասին գիրք գրել։
Արասելի Արամբուլան Մեքսիկայի եւ Տելեմունդո ( Telemundo Studios ) հեռուստաընկերության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից է։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1994 | Սիրո գերին | Երկրորդական դեր | |
1995 | Ակապուլկո, մարմին և հոգի | Այդեի ընկերը | Երկրորդական դեր |
1996 | Կրքերի տոն | Լետիսիա Սիսներոս | Երկրորդական դեր |
1996 | Սիրո երգը | Երկրորդական դեր | |
1996-1997 | Կին, իրական գործեր | Երկրորդական դեր | |
1997 | Փոքրիկ տղա, մեծ դժոխք | Լեոնարդա Ռուան | Երկրորդական դեր |
1997 | Անգույն սիրտը | Մագալիդա Ռոլդան | Երկրորդական դեր |
1998 | Կրքոտ զայրույթ | Մայտե Մոնտեվերդե | Երկրորդական դեր |
1998 | Երազողները | Ժակլին դե լա Պենյա | Գլխավոր դեր |
1999 | Ըմբոստ սիրտ | Մարիա Էլենա Էռնանդես | Երկրորդական դեր |
1999 | Երիտասարդության երազները | Արասելի | Երկրորդական դեր |
2000-2001 | Գրկիր ինձ ամուր | Մարիա դել Կարմեն Կամպուսանո | Գլխավոր դեր |
2002 | Սիրո ճանապարհները | Պեռլա Գուտիերես Վազկես | Գլխավոր դեր |
2009-2010 | Վայրի սիրտ | Ռեգինա Մոնտես դե Օկա /
Այմե Մոնտես դե Օկա / Ռեգինա Մոնտես դե Օկա Ռիբերա |
Գլխավոր դեր |
2013 | Տիրուհին | Գաբրիելա Սուարես /Վերոնիկա Դանտես ՛Տիրուհին՛ | Գլխավոր դեր |
2014 | Թշվառները | Լուսիա Դուրան | Գլխավոր դեր |
2016-2020 | Դոնյան , 2 եթերաշրջան | Դոնյան Ալտագրասիա Սանդովալ | Գլխավոր դեր |
2018 | Մաստեր շեֆ լատինո | հաղորդավար | |
2018 | Երկնքի տիրակալը | Ալտագրասիա Սանդովալ
” Դոնյա ” |
Հատուկ հրավեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.