Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Չիուաուա (իսպ.՝ Chihuahua, ( tʃiˈwawa), պաշտոնական անվանումը՝ Չիուաուայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Chihuahua), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ունի 67 համայնք, մայրաքաղաքը՝ Չիուաուա (քաղաք)։
Չիուաուա իսպ.՝ Chihuahua | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Վարչկենտրոն | Չիուաուա | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Chihuahua? | ||||
Բնակչություն (2010) | 3․406․465[1] | ||||
Տարածք | 247460[2] | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3300[3] մ | ||||
Հիմնադրված է | 1824 թ. | ||||
Սահմանակցում է | Սոնորա, Կոաուիլա, Սինալոա, Դուրանգո, Տեխաս և Նյու Մեքսիկո | ||||
Ժամային գոտի | UTC−7 DST = −6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-CHH | ||||
Փոստային ինդեքսներ | 31, 33 | ||||
Ինտերնետ-դոմեն | .mx | ||||
Պաշտոնական կայքը | |||||
Նահանգը գտնվում է Հյուսիս-արևմտյան Մեքսիկայում։ Արևմուտքում սահմանակից է Սոնորա նահանգին, հարավ-արևմուտքում՝ Սինալոային, հարավում՝ Դուրանգոյին, արևելքում՝ Կոաուիլային, հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ Նյու Մեքսիկո նահանգին և Տեխասին։
Տարածքով Մեքսիկայի ամենամեծ նահանգն է, զբաղեցնում է 247,455 կմ 2[4], ավելի մեծ է, քան ՄԹ։ Այս նահանգը հաճախ անվանում են El Estado Grande («Մեծ նահանգ»)։
Նահանգն իր անունը ստացել է իր մայրաքաղաք Չիուաուա քաղաքից։ Ենթադրվում է, որ Չիուաուա անունը ծագել է նաուա լեզվից, սակայն դրա ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ։ Հիմնական վարկածներն են՝ չոր տեղ կամ երկու գետերի միջև[5]։
Չիուաուան երկրի ամենամեծ նահանգն է ըստ տարածքի, որը զբաղեցնում է Մեքսիկայի ընդհանուր տարածքի գրեթե 12,6%-ը։ Սահմանակից է Սոնորա (արևմուտքում), Սինալոա (հարավ-արևմուտքում), Դուրանգո (հարավում) և Կոաուիլա (արևելքում) նահանգներին, ինչպես նաև ԱՄՆ-ի Տեխաս (հյուսիս-արևելքում) և Նյու Մեքսիկո (հյուսիսում) նահանգների հետ։ Երկրաբանորեն նահանգի տարածքը բաժանված է 3 հիմնական շրջանների՝ լեռներ, հարթավայրեր-հովիտներ և անապատներ, որոնք գտնվում են համապատասխանաբար արևմուտքից արևելք։ Երկրաբանական շրջանների բազմազանությունը հանգեցնում է նահանգի կլիմայի և էկոհամակարգերի բազմազանության։
Նահանգի գլխավոր լեռնաշղթան Արևմտյան Սերա Մադրեն է, որի բարձրությունը հասնում է 3300 մետրի (Սերրո Մոինորա լեռ)։ Լեռները զբաղեցնում են Չիուաուայի տարածքի մոտ մեկ երրորդը, լեռների կլիման կախված է ծովի մակարդակից, բարձրությունից։ Լեռների լանջերը ծածկված են փշատերև անտառներով, այստեղ աճում են տարբեր ծառատեսակներ՝ սոճի, կաղնի, եղևնի, ֆիկուս, իպոմեա, ակացիա և այլն, ավելի ցածր բարձրություններում գերակշռում են տափաստանային բուսականությունը և թփուտները։ Լեռնաշխարհի կենդանական աշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են՝ մեքսիկական աղվես սկյուռը, այծքաղ նապաստակը, վզնոցով պեկկարին, ջրարջը, մեքսիկական սկունկը, սպիտակապոչ եղջերուն, վայրի խոզը, սև եղջերուն, ամերիկյան բիզոնը, պուման և այլն։
Սերա Մադրեի հարթավայրերն ու նախալեռները կազմում են Մեքսիկական բարձրավանդակ անվամբ հայտնի տարածքը։ Այս տարածաշրջանն ունի տափաստանային կլիմա, որը ծառայում է որպես անցումային գոտի արևմուտքում գտնվող լեռների և արևելքում գտնվող անապատի միջև։ Տափաստանները գյուղատնտեսական կարևորագույն շրջանն են և ամենախիտ բնակեցված տարածքը։
Անապատները նույնպես զբաղեցնում են նահանգի տարածքի մոտ մեկ երրորդը։ Չիուաուա անապատը շարունակվում է դեպի հարևան Կոաուիլա նահանգ, ինչպես նաև սահմանով դեպի ԱՄՆ-ի Տեխաս և Նյու Մեքսիկո նահանգներ։ Անապատները համեմատաբար հարթ տարածքներ են՝ հյուսիսից հարավ ձգվող մի քանի փոքր լեռնաշղթաներով։ Անապատների հարավային մասի կլիման մի փոքր ավելի զով է, քան հյուսիսայինը՝ իր ավելի բարձր դիրքի պատճառով։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով՝ Չիուաուա անապատն առանձնանում է ամենամեծ կենսաբանական բազմազանությամբ աշխարհի բոլոր անապատների համեմատ։ Տեղական բուսական աշխարհը ներառում է՝ ագավա, լարեա, արմավաշուշան, լոֆոֆորա կակտուսներ, տատասկաթզենի, էխինոցերեուս, հիլոցերեուս, հացահատիկային բույսեր և այլն։ Տիպիկ անապատի կենդանական աշխարհը ներառում է տափաստանային նապաստակ, սևապոչ նապաստակ, կակտուսի համստեր, մեքսիկական սկունս, ամերիկյան սպիտակ աղվես, սպիտակաբուկ անտառային համստեր, գունատ չղջիկ, շնագայլ։
Նահանգի գլխավոր գետը՝ Ռիո Կոնչոսը, Ռիո Գրանդեի վտակն է, որը հոսում է նահանգի մեծ մասով՝ հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք։
Բնակչության թվերի փոփոխություն | |
Տարի | Բնակչություն (մարդ) |
---|---|
1930 | 491 792 |
1940 | 623 944 |
1950 | 846 414 |
1960 | 1 226 793 |
1970 | 1 612 525 |
1980 | 2 005 477 |
1990 | 2 441 873 |
2000 | 3 052 907 |
2005 | 3 241 444 |
2005 թվականի մարդահամարի տվյալներով նահանգի բնակչությունը կազմում է 3 241 444 մարդ, ինչը Չիուաուային դարձնում է Մեքսիկայի տասնմեկերորդ ամենաբնակեցված նահանգը։ Գենդերային կազմը՝ 1,610,275 տղամարդ՝ 1,631,169 կին[6]։ Բնակչության միջին տարիքը 25 տարեկան է[7], կյանքի միջին տևողությունը՝ 75,2 տարի (երկրում 6-րդ տեղ)։ Չիուաուան ունի բնակչության ամենացածր խտությունը երկրում՝ մոտ 12 մարդ/կմ², բնակչությունը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Բնակչության գրեթե երկու երրորդը կենտրոնացած է Սիուդադ Խուարես (1 301 452 մարդ) և Չիուաուա (748 518 մարդ) քաղաքներում։ 100 հազարից ավելի բնակչությամբ այլ քաղաքներն են Իդալգո դել Պառալը (101,147 մարդ), Սիուդադ Կուաուտեմոկը (105,725 մարդ) և Դելիսիասը (108,187 մարդ)։ Քաղաքային բնակչությունը հասնում է 76,5%-ի՝ Չիուաուային դարձնելով երկրի ամենաուրբանիզացված նահանգներից մեկը։
Նահանգը բնութագրվում է արտագաղթի բարձր տեմպերով, 2000-2005 թվականներին Չիուաուայից ԱՄՆ արտագաղթել է մոտ 50000 մարդ։ Միևնույն ժամանակ, ավելի մեծ է Մեքսիկայի ավելի հարավային նահանգներից, ինչպես նաև Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի նահանգ ներգաղթի տեսակարար կշիռը։ Կենտրոնական Ամերիկայի բնիկները հաճախ այստեղ են գտնվում անլեգալ կերպով, նրանց մեծ մասը կենտրոնացած է Սյուդադ- Խուարես քաղաքում։
Չիուաուան համարվում է Մեքսիկայում սպիտակամորթների ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող նահանգներից մեկը։ Բնակչության գրեթե 55%-ը իսպանական, ֆրանսիական, բասկական, իտալական, գերմանական, հոլանդական ծագում ունեցող մարդիկ են։ Բնակչության մնացած մասը մետիսներ են, հնդիկների մասնաբաժինը փոքր է, նահանգի բնակչության մոտ 5%-ը։ Նահանգի թվաքանակով ամենամեծ հնդիկ ժողովուրդը՝ տարաումարաները, բնակվում են Արևմտյան Սիերա Մադրեի տարածքում։ Այստեղ ապրում են նաև մի շարք պիմա հնդկացիներ՝ հիմնականում Տեմոսաչի քաղաքի շրջակայքում։
Կաթոլիկները կազմում են Չիուաուայի բնակչության 84,6%-ը[8], բողոքականների տեսակարար կշիռը կազմում է 7,1%։
Չիուաուան բաժանվում է 67 համայնքների։
Տարածքով ամենամեծ մունիցիպալիտետը Աումադան է (11457 կմ²), իսկ ամենափոքրը՝ Սանտա Բարբարան (346 կմ²)։ Ամենաբնակեցվածը, ըստ 2010 թվականի մարդահամարի, Խուարեսն է (1,332,131 մարդ), իսկ ամենափոքրը՝ Ուեխոտիտան (1,049 մարդ)[9]։
INEGI կոդ | Համայնքներ (հայերեն) | Համայնքներ (բնօրինակ) |
---|---|---|
001 | Աումադա | (Ahumada) |
002 | Ալդամա | (Aldama) |
003 | Ալենդե | (Allende) |
004 | Աքիլես Սերդան | (Aquiles Serdán) |
005 | Ասենսիոն | (Ascensión) |
006 | Բաչինիվա | (Bachiniva) |
007 | Բալեսա | (Balleza) |
008 | Բատոպիլաս | (Batopilas) |
009 | Բակոյնա | (Bocoyna) |
010 | Բուենավենտուրա | (Buenaventura) |
011 | Կամարգո | (Camargo) |
012 | Կարիչի | (Carichi) |
013 | Կասաս Գրանդես | (Casas Grandes) |
014 | Կորոնադո | (Coronado) |
015 | Կոյամե դել Սոտոլ | (Coyame del Sotol) |
016 | Լա Կրուս | (La Cruz) |
017 | Կուաուտեմոկ | (Cuauhtémoc) |
018 | Կուսիուրիչի | (Cusihuiriachi) |
019 | Չիուաուա | (Chihuahua) |
020 | Չինիպաս | (Chínipas) |
021 | Դելիսյաս | (Delicias) |
022 | Դոկտոր Բելիսարիո Դոմինգես | (Dr. Belisario Domínguez) |
023 | Գալեանա | (Galeana) |
024 | Սանտա Իզաբել | (Santa Isabel) |
025 | Գոմես Ֆարիաս | (Gómez Farías) |
026 | Գրան Մորելոս | (Gran Morelos) |
027 | Գուաչոչի | (Guachochi) |
028 | Գուադալուպե | (Guadalupe) |
029 | Գուադալուպես ի Կալվո | (Guadalupe y Calvo) |
030 | Գուասապարես | (Guazapares) |
031 | Գերերո (համայնք) | (Guerrero) |
032 | Իդալգո դել Պարալ | (Hidalgo del Parral) |
033 | Ուեխոտիտան | (Huejotitán) |
034 | Իգնասիո Սարագոսա | (Ignacio Zaragoza) |
035 | Խանոս | (Janos) |
036 | Խիմենես | (Jiménez) |
037 | Խուարես | (Juárez) |
038 | Խուլիմես | (Julimes) |
039 | Լոպես | (López) |
040 | Մեդերա | (Madera) |
041 | Մագուարիչի | (Maguarichi) |
042 | Մանուել Բենավիդես | (Manuel Benavides) |
043 | Մատաչի | (Matachi) |
044 | Մատամորոս | (Matamoros) |
045 | Մեոկի | (Meoqui) |
046 | Մորելոս | (Morelos) |
047 | Մորիս | (Moris) |
048 | Նամիկիպա | (Namiquipa) |
049 | Նոնոավա | (Nonoava) |
050 | Նուևո Կասաս Գրանդես | (Nuevo Casas Grandes) |
051 | Օկամպո | (Ocampo) |
052 | Օխինագա | (Ojinaga) |
053 | Պրախեդիս Գերերո | (Praxedis G. Guerrero) |
054 | Ռիվա Պալասիո | (Riva Palacio) |
055 | Ռոսալես | (Rosales) |
056 | Ռոսարիո | (Rosario) |
057 | Սան Ֆրանցիսկո դե Բորխա | (San Francisco de Borja) |
058 | Սան Ֆրանցիսկո դե Կոնչոս | (San Francisco de Conchos) |
059 | Սան Ֆրանցիսկո դել Օրո | (San Francisco del Oro) |
060 | Սանտա Բարբարա (համայնք) | (Santa Bárbara) |
061 | Սատևո | (Satevo) |
062 | Սաուսիլո | (Saucillo) |
063 | Տեմոսաչի | (Temósachi) |
064 | Էլ Տուլե | (El Tule) |
065 | Ուրիկե | (Urique) |
066 | Ուրուաչի | (Uruachi) |
067 | Վալե դե Սարագոսա | (Valle de Zaragoza) |
Համաձայն Instituto Nacional de Estadística, Geografía e Informática (INEGI) տվյալների՝ 15 տարեկանից բարձր բնակչության 95,6 % կարողանում են կարդալ և գրել իսպաներեն, 8-14 տարեկան երեխաների 97,3%-ը նույնպես կարդում և գրում է իսպաներեն, 6-14 տարեկանների 93,5 %-ը հաճախում են կրթական հաստատություններ։
Բարձրագույն ուսումնական հաստատություններից են՝
Արևմտյան կիսագնդի սպանությունների ամենաբարձր թիվը Չիուաուայում է՝ 100 000 մարդուց՝ 134։ Վերջին տարիներին Խուարես քաղաքը նարկոկարտելների ամենաթեժ բախումների վայրն է[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.