Արամ Երկանյան

հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Արամ Երկանյան (մայիսի 20, 1900(1900-05-20), Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1934(1934-08-02), Կորդովա, Արգենտինա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս։ 1917 թվականին կամավոր զինվորագրվում է, 1918 թվականին նշանակվում ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը։ 1918 թվականի մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար։ 1922 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Արամ Երկանյան արմտ. հայ.՝ Արամ Երկանեան, Ծնվել է ...
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Արամ Երկանյանի Սամվել անունով նախնին շատ տարիներ առաջ եկել է Խարբերդի վիլայեթի Փշատիկ գյուղից ու բնակվել Էրզրումի Վիլայեթում, որը հետագայում կոչվել է Երկան։ Բարձր հասակի համար Սամվելին կոչում էին Էրգան (Երկան)։

Հետագայում Երկանյանների մի ճյուղը տեղափոխվել է Էրզրում, ուր և 1900 թվականին ծնվել է Արամը։ 1911 թվականին պատանի Արամը ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականների և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։

Remove ads

Գործունեություն

Հայ վրիժառուն եղել է նաև կամավորական շարժման գործուն մասնակից[1]։ 1917 թվականին նա եղել է Կովկասյան ռազմաճակատի Էրզրում-Մամախաթուն հատվածի հաղորդակցության ճանապարհների ձիավոր խմբի պետ։ 1918 թվականի Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտում՝ հայտնի ֆիդայի Զեմլյակի ձիավոր խմբի հետ իբրև գնդացրային դասակի պետ։ 1918 թվականի դեկտեմբերին, դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, Արամը կարճ ժամանակում լիկվիդացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թյուրքական ավազակախմբերը (ի դեպ, նրա հարազատները, գաղթելով հայրենի Էրզրումից, ապրում էին Ղարաքիլիսայում)։ 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում Արամը սպանեց Խան-Խոյսկուն և նրա երկու օգնականներին։ Այնուհետեւ մեկնել է Պոլիս, որտեղ գնդակահարել է Վահե Իհսանին և Արթին Քեհյանին, ովքեր հավաքագրել էին Կոստանդնոպոլիսի հայ մտավորականության ցուցակը, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալումով սկիզբ դրվեց Ցեղասպանությանը։

Հետո տեղափոխվել է Բեռլին։ Այդ նույն ժամանակ Սողոմոն Թեհլիրյանն[2] արդեն սպանել էր Թալեաթ[3] փաշային, իսկ Արամը պետք է սպաներ Բեհաէտդին Շաքիրին։ Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով այս մարդը Թալեաթի աջ ձեռքն էր ու Իթթիհատին կից Յատուկ Կազմակերպության հիմնադիրն ու գլխավոր պատասխանատուն։ 1922 թվականին մարտին գալով Բեռլին, ապրիլի 17-ին քաղաքի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը և Տրապիզոնի հայերի ջարդարար՝ նահանգապետ Ջեմալ Ազմին՝ Արամ Երկանյանի եւ Արշավիր Շիրակյանի ձեռքով։

1922-1927 թվականներին Արամն ապրել է Ռումինիայում, հետո անցել Արգենտինա։ Բուենոս Այրեսում 1930 թ. հիմնել է տպարան, որը հիմք է դարձել 1931-ին հիմնադրված եւ առ այսօր հրատարակվող «Արմենիա» թերթի լոյսընծայման։ Ամուսնացել է, ունեցել է մեկ դուստր։

Երկանյանը ապրել է ընդամենը 34 տարի։ Թոքախտից վարակվելով, անցել է Կորդովա նահանգը, որտեղ եւ մահացել է։ Գերեզմանը գտնվում է նահանգի մայրաքաղաք Կորդովայի ՀՅԴ «Անդրանիկ» ակումբում։

Remove ads

Հիշատակի հավերժացում

Արամ Երկանյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[4]։

Երկեր

  • Այսպես սպաննեցինք, Լոս Անջելոս, 1949, 87 էջ։
  • Գիրք մատուցման եւ հատուցման, Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
  • Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։

Ծանոթագրություններ

Loading content...

Աղբյուրներ

Գրականություն

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads