բուլղարահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Արամ Բերբերյան-Դատև (բուլղար․՝ Арам Берберян-Датев, դեկտեմբերի 3, 1926[1], Վառնա, Բուլղարիա - ապրիլի 21, 2011[1], Վառնա, Բուլղարիա), բուլղարահայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և մանկավարժ[2]։
Արամ Բերբերյան-Դատև | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Арам Берберян-Датев |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Арам Берберян |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1926[1] Վառնա, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | ապրիլի 21, 2011[1] (84 տարեկան) Վառնա, Բուլղարիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտական գործիքավորող |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևան |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա (1956) |
Արամ Բերբերյան-Դատևը ծնվել է Վառնայում 1926 թվականի դեկտեմբերի 3-ին։ Սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում (պրոֆեսոր Պանչո Վլադիգերովի արվեստանոց)։ Ակադեմիան ավարտել է 1956 թվականին։ Նվագակցել է բազմաթիվ երգիչների և նվագողների։ Ստեղծել է երաժշտական վոկալ խմբեր։ Բալետի դպրոցում կոնցերտմեյստեր է աշխատել։ Համգործակցել է Բուլղարիայի հայ համայնքի հետ։ 1951-1955 թվականներին Սոֆիայի «Երևան» երգչախմբի նվագակցողն ու դիրիժորի օգնականն է եղել[2]։
Արամ Բերբերյան-Դատևը ղեկավարել է տարբեր երաժշտական երգչամբեր Շումենում, Վառնայում, Դոբրիչում, Սիլիստրայում, Պոպովոյում, Դևնյայում և այլ քաղաքներում։ Վառնայի, Դոբրիչի և Շումենի թատրոնների համար գրել է երաժշտություն։ Ստեղծել է պոպ-սիմֆոնիկ նվագախումբ։ 1970 թվականին վերադարձել է Վառնա և մինչև 1985 թվականը ղեկավարել է Մայակովսկու կենտրոնն ու Վառնայի հայկական համայնքը։ 1986-1988 թվականներին որպես երաժշտագետ ստեղծել և ղեկավարել է «Վառնա 86» կենտրոնը։ 1982 թվականից տեղափոխվել է Գերմանիա, որտեղ պրոֆեսորական կոչում է ստացել[2]։
Հեղինակ է օպերետի, բալետի և վարիետեի ներկայացումների երաժշտության, կանտատի, օրատորիայի, վոկալ ցիկլերի և երգերի, գործիքային երաժշտության, մանկական մյուզիքլների և այլն[2]։
Մահացել է 2011 թվականի ապրիլի 21-ին Վառնայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.