բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Արալիա (լատին․՝ Aralia), պատկանում է բաղեղազգիների (Araliaceae) ընտանիքին։
Արալիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Արալիազգիներ (Araliaceae) |
Ենթաընտանիք | Արալիայիններ (Aralioideae) |
Ցեղ | Արալիա (Aralia) L., 1753 |
Այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներն աչքի են ընկնում դեկորատիվ բարձր արժանիքներով և հատկապես փայլուն-կանաչավուն, նախշավոր տերևներով։
Հանդիպում են ջերմատներում և բնակարաններում։ Հատկապես տարածված A.Sieboldi Hort (Fatsia japonica Dcne Planch.) տեսակը։ Խայտաբղետ ձևերից ուշագրավ են Fatsia Sieboldi Hort. fol. albomarginatis-ը՝ սպիտակեզրավոր տերևներով և A. elegantissima filicifolia Moore-ն։
Հին չինաստանում այդ բույսի միջուկից թուղթ էին պատրաստում։
Մշակության մեջ հաճախ է հանդիպում նաև թղթատու արալիան (A.papirifera)։ Տերևները շատ խոշոր են, մինչև 70 սմ տրամագծով և ներքևի կողմից սպիտակ արծաթագույն երանգով։ Բազմանում է հիմնականում գագաթնային կտրոններով, օդային անդալիսով և սերմերով։ Կրտոններից աճեցրած բույսերը, սերմերից ստացվածների համեմատությամբ, ավելի ցածրահասակ են լինում։ Բույսերը տնկելու համար խորհուրդ է տրվում պատրաստել հատուկ հողախառնուրդ, բաղկացած 3 մաս ճմահողից, 2 մաս տորֆահողից, 1 մաս տերևահողից և 1 մաս ավազից։ Վերատնկումը սովորաբար կատարում են վաղ գարնանը, երիտասարդ բույսերը՝ տարին մեկ, իսկ տարիքավոր բույսերը 2-3 տարին մեկ անգամ։ Ձմռան ընթացքում թե՛ ջերմատներում և թե՛ բնակարաններում արալիաները պահվում են առատ լուսավորության և 8-10° ջերմության պայմաններում։ Նկատվում է, որ բարձր ջերմության դեպքում բույսի ներքևի մասի տերևները թափվում են։ Պահանջում է չափավոր խոնավություն։ Խորհուրդ է տրվում ամռանը բույսերը պահել պատշգամբներում կամ պարտեզում, կիսաստվերում, իսկ պետական տնտեսություններում՝ հատուկ պատրաստված ծածկերի տակ։ Ջրման նորման պետք է ավելացնել և հաճախակի սնուցել լավ պատրաստված կոյաջրով։
|
|
Արալիայի դասը մտնում է Hydrangeoideae ենթաընտանիքի, բաղեղազգիների ((Araliaceae) ընտանիքի (Apiales) կարգի մեջ։
ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | դաս Արալիայի | |||||||||||||||
կարգ Հովանոցավորներ | Hydrangeoideae ենթաընտանիք | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Բաղեղազգիների (Hydrangeaceae) ընտանիքի | 70տեսակ | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
Ավելի քան 50 տեսակ | f2 | ||||||||||||||
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արալիա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.