Ավետ Գաբրիելյան

հայ ջութակահար From Wikipedia, the free encyclopedia

Ավետ Գաբրիելյան

Ավետ Կարապետի Գաբրիելյան (Ավդեյ Տեր-Գաբրիելյան, ապրիլի 7 (19), 1899[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1983[2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935, Մոսկվա, 2-րդ մրցանակ), ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետական մրցանակակիր։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ավետ Գաբրիելյան, Հիմնական տվյալներ ...
Փակել

Կենսագրություն

Ծնվել է Դոնի Ռոստովում։ 1929 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1922-1923 թթ. դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923-1924 և 1941-1944 թթ.՝ Երևանի (1974 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր), 1938-1979 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (1976 թվականից՝ պրոֆեսոր)։ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի հիմնադիր անդամներից է (1924-1974 թվականներին՝ 1-ին ջութակ)։

Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա. Գոլդենվեյզերի, Հ. Նեյհաուզի, Կ. Իգումնովի, Վ. Մերժանովի հետ)։

Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում։

Հիշատակ

Ավետ Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 12 երաժշտական դպրոցը[4]։

Տես նաև

Կոմիտասի անվան պետական լարային քառյակ

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.