բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ասաի (պորտ.՝ açaí) կամ Էվտերպա բանջարեղենային (լատին․՝ Euterpe oleracea), Էվտերպա տեսակի արմավ։ Տարածված է Բրազիլիայում, տեղական անվանումը՝ açaí, açaizeiro(պորտ.)։ Մշակվում է հատկապես Պարա նահանգում ուտելի միջուկի և պտուղների համար, որոնք հարուստ են օգտակար նյութերով։
Ասաի | |
Ասաի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Արմավենածաղկավորներ (Arecales) |
Ընտանիք | Արմավենազգիներ (Arecaceae) |
Ենթաընտանիք | Arecoideae |
Տրիբա | Euterpeae |
Ցեղ | Euterpe |
Տեսակ | Ասաի (E. oleracea) |
Միջազգային անվանում | |
Euterpe oleracea Mart., 1824 |
Վայրի պայմաններում աճում է խոնավ վայրերում, գետերի ափերին 4-8 ծառերից կազմված խմբերով։ Ծառի բարձրությունը տատանվում է 12-20 մետրի, բնի հաստությունը՝ 15-20 սմ-ի սահմաններում։ Պտուղը մուգ մանուշակագույն հատապտղաձև կորիզապտուղ է։ Ամեն ծաղկաբույլի վրա կան 500-900 պտուղներ։ Բերքը հավաքվում է տարին երկու անգամ։ Պտուղներից ստացվում է ասաիի յուղ, որ հարուստ է պալմիտինաթթվով։
Ասաի արմավը սննցի կարևոր աղբյուր է Ամազոնի դելտայի բնակիչների համար։ Կաբոկլո հնդկացիներն իրենց սննդի մինչև 42 %-ն ավանդաբար ստացել են այդ բույսից[1]։ Հիմնականում մշակվում է պտուղների համար, որոնցից պատրաստվում է «ասաի նա տիժելա» («Açaí na tigela») թանձր օշարակը։ Արմավի միջուկը նույնպես ուտելի է, սակայն ներկայում դրա ստացման համար սովորաբար մշակվում է մերձավոր Euterpe edulis (ժուսարա) տեսակը։
2004 թվականից սկսած MonaVie ընկերությունն ասաի պտուղներն ու դրանցից ստացված հյութը գովազդել է Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներում որպես հրաշք սնունդ (superfood), որն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ և հակաօքսիդանտների մեծ խտություն, որոնք, իբր թե, կարող են կանխարգելել սրտանոթային համակարգի հիվանդությունները[2]։ Այդ պնդումների գիտականորեն հաստատող տվյալներ չկան[2]։ Արտահանման աճող ծավալների պայմաններում Բրազիլիայի հնդկացիները կորցրել են իրենց սննդի ավանդական աղբյուրը[3]։
Խարդախությունների դեմ պայքարի կանադական կենտրոնը ասաիից ստացված դեղամիջոցների գովազդը որակել է որպես «միջազգային մասշտաբների խաբեություն»[4]։ 2010 թվականին ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը ասաիից ստացվող սննդային հավելումների արտադրողներին մեղադրել է սպառողներին խաբելու մեջ, իբր թե այն ունակ է կանխարգելել քաղցկեղն ու նպաստել բնականոն քաշի պահպանմանը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.