հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Առանձար (իսկական անունը՝ Միսաք Քերովբեի Գույումճյան[3] (սեպտեմբերի 8, 1877[1][2], Կեսարիա, Թուրքիա[1][2] - սեպտեմբերի 13, 1913[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]), հայ երգիծաբան-նովելիստ։
Առանձար | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Միսաք Գույումճեան[1][2] |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1877[1][2] |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա[1][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1913[1][2] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | երգիծաբան և վիպասան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանասարյան վարժարան[1] և Ցյուրիխի համալսարան[1] |
Առանձար Վիքիդարանում |
Ծնվել է Թալասում (Կեսարիա)։ Սովորել է Կարինի Սանասարյան վարժարանում։ Ավարտելուց հետո վերադարձել է ծնողների կալվածքը՝ Բաղդադի մոտ գտնվող Ֆելուճե գյուղաքաղաք, այնուհետև տեղափոխվել Եվրոպա, սովորել Մյունխենի, ապա ավարտել է Ցյուրիխի համալսարանը, մեկնել Եգիպտոս և Ալեքսանդրիայի հայկական դպրոցում մոտ մեկ տարի աշխատել ուսուցիչ։ 1907 թվականին եղել է Ալեքսանդրիայի, 1908-1913 թվականներին՝ Ադանայի ազգային վարժարանների տնօրենը։
Մահացել է 1913 թվականի սեպտեմբերի 13-ին Ադանայում[4]։
Գրել է ուսանողական տարիներից։ Առաջին ակնարկ-թղթակցությունը տպագրել է 1899 թվականին Կահիրեի «Արշալույս» լրագրում։ 1901 թվականից աշխատակցել Է Թիֆլիսի «Մուրճ» ամսագրին, ուր և տպագրել է իր բոլոր նորավեպերը։ 1905 թվականին Թիֆլիսում, առանձին գրքով հրատարակվել է Առանձարի «Վշտի ծիծաղ» վերնագրով պատմվածքների ժողովածուն։ Նրա գործերի մի մասը «Վշտի ծիծաղ» խորագրով Երևանում առաջին անգամ լույս Է տեսել 1961 թվականին։ 1982 թվականին «Հայ դասականների գրադարան» մատենաշարով մեկ հատորում լույս են տեսել Թլկատինցու, Լևոն Բաշալյանի և Առանձարի գործերից։ Հիշյալ գրքում Առանձարի գործերից զետեղված են «Մորուքի սանտրը», «Բուրդի վաճառականություն», «Կախաղանեն ... ամուսնություն», «Երկու պատկեր», «Վշտի ծիծաղ», «Նորավեպին նորավեպը», «Հոսհոսն ու ինտելեգենտը», «Հոգուս համար», «Տասը տարի ետքը» պատմվածքները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.