Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«Ապոլլոն-13» (անգլ.՝ Apollo 13), 1995 թվականին նկարահանված պատմական ֆիլմ, որը պատմում է տիեզերքի ուսումնասիրման ամենատպավորիչ պահերից մեկի՝ «Ապոլլոն-13» տիեզերանավի լուսնային անհաջող առաքելության մասին[9]։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Ռոն Հովարդը, իսկ սցենարի հիմքում Ջեյմս Լովելի և Ջեֆրի Կլուգերի «Կորած լուսին» գիրքն է (անգլ.՝ Lost Moon): Վարձույթի է հանվել 1995 թվականի հունիսի 30-ին։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Հյուսթո՛ն, մենք խնդիրներ ունենք»։
«Ապոլլոն-13-ը» պետք է դառնա տիեզերագնացներին Լուսին հասցրած երրորդ տիեզերանավը։ Սակայն թռիչքից երկու օր անց տիեզերանավի վրա վթար է տեղի ունենում, որից հետո տիեզերանավը ոչ միայն չէր կարող վայրէջք կատարել լուսնի վրա, այլ նույնիսկ Երկիր վերադառնալ չէր կարող։
Դերասան | Դեր |
---|---|
Թոմ Հենքս | Ջեյմս Լովել |
Քևին Բեյքոն | Ջոն Սուիջերթ |
Բիլ Փենկսթոն | Ֆրեդ Հեյս |
Հարի Սինիս | Քեն Մաթինգլի |
Էդ Հարիս | Ջին Կրանց |
Քեթլին Քուինլան | Մերիլին Լովել |
Թրեյսի Ռեյներ | Մերի Հեյզ |
Դեյվիդ Էնդրյուս | Չարլզ Կոնրադ |
Քրիստիան Կլեմենսոն | դոկտոր Չակ |
Ջո Սպանո | ՆԱՍԱ-ի տնօրեն (Քրիս Կրաֆթ) |
Ֆիլմում էպիզոդիկ դերում նկարահանվել է հենց «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատար Ջեյմս Լովելը։
Մրցանակ | Կատեգորիա | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Լավագույն ֆիլմ | Բրայան Գրեյզեր | Առաջադրում |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էդ Հարրիս | Առաջադրում | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քեթլին Կուինլան | Առաջադրում | |
Լավագույն ադապտացված սցենար | Ուիլյամ Բրոյլես կրտսեր, Էլ Ռայներթ | Առաջադրում | |
Լավագույն բեմադրող նկարիչ | Մայքլ Կորենբլիտ, Մերեդիթ Բոսվել | Առաջադրում | |
Լավագույն վիզուալ էֆեկտների | Ռոբերտ Լեգատո, Մայքլ Կենֆեր, Լեսլի Էկկեր, Մետտ Սուինի | Առաջադրում | |
Լավագույն մոտաժ | Մայք Հիլ, Դենիել Հենլի | Հաղթանակ | |
Լավագույն երաժշտության | Ջեյմս Հորներ | Առաջադրում | |
Լավագույն ձայնային էֆեկտ | Ռիկ Դիոր, Սթիվ Պեդերսոն, Սքոթ Միլան, Դեյվիդ Մակմիլան | Հաղթանակ | |
BAFTA | Լավագույն օպերատորական աշխատանք | Դին Կանդի | Առաջադրում |
Լավագույն բեմադրող նկարիչ | Մայքլ Կորենբլիտ | Հաղթանակ | |
Լավագույն դիզայներական աշխատանք | Մայքլ Կորենբլիթ | Հաղթանակ | |
Լավագույն տեսողական էֆեկտներ | Ռոբերտ Լեգատո, Մայքլ Կենֆեր, Էկկեր Լեսլի, Մեթ Սուինի | Հաղթանակ | |
Լավագույն հնչյունավորում | Ռիկ Դիոր, Սթիվ Պեդերսոն, Սքոթ Միլան, Դեյվիդ Մակմիլան | Առաջադրում | |
Ոսկե գլոբուս | Լավագույն դրամա ֆիլմ | Առաջադրում | |
Լավագույն ռեժիսորական աշխատանք | Ռոն Հովարդ | Առաջադրում | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էդ Հարրիս | Առաջադրում | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քեթլին Կուինլան | Առաջադրում | |
ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակ | Լավագույն դերասանական կազմ | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Էդ Հարրիս | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.