Ֆրեդ Հեյս

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրեդ Հեյս

Ֆրեդ Ուոլաս Հեյս կրտսեր (անգլ.՝ Fred Wallace Haise Jr., նոյեմբերի 14, 1933(1933-11-14)[1], Բիլոքսի, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու։

Ավարտել է Օկլահոմայի համալսարանը (1959 թվականին) և աէրոտիեզերական հետազոտությունների համար օդաչուների պատրաստման դպրոցը (1964 թվականին)։ Ավիացիայի և տիեզերագնացության վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ է։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1966 թվականին։ 1970 թվականի ապրիլի 11-17-ը Ջեյմս Լովելի և Ջոն Սուիջերթի հետ թռիչք է կատարել դեպի Լուսին, որպես «Ապոլլոն-13» տիեզերանավի լուսնախցիկի օդաչու։ Թռիչքը տևել է 142 ժ 55 ր։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.