From Wikipedia, the free encyclopedia
Աորտալ փականը տեղակայված է ձախ փորոքի և աորտայի միջև։ Այն մեկն է սրտում առկա երկու կիսալուսնաձև փականներից․ մյուս կիսալուսնաձև փականը թոքային զարկերակի փականն է։ Սիրտն ունի չորս փականներ։ Մյուս երկուսը երկփեղկ և եռափեղկ փականներն են։ Աորտալ փականը նորմաում ունի երեք փեղկ կամ թերթիկ, մինչդեռ պոպուլայցիայի 1–2%-ի շրջանում դիտվում է աորտալ փականի երկու փեղկերի բնածին առկայություն[3]։ Աորտալ փականը սրտում առկա վերջին գոյացությունն է, որով անցնում է արյունը մեծ շրջանառություն անցնելիս։
Աորտալ փական | |
---|---|
Տեսակ | Մեկն է սրտում առկա երկու կիսալուսնաձև փականներից |
Ենթադաս | Սրտի փականներ[1], semi-lunar valve? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | Սիրտ, Ձախ փորոք |
Կազմված է | Նորմայում ունի երեք փեղկ |
Անատոմիական տեղայնացում | Տեղակայված է ձախ փորոքի և աորտայի միջև։ Սրտում առկա վերջին գոյացությունն է, որով տեղափոխվում է արյունը մեծ շրջանառություն անցնելիս։ |
Համակարգ | Սիրտ-անոթային |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | aortic valve development? |
MeSH | A07.541.510.110 |
Foundational Model of Anatomy | 7236 |
Terminologia Anatomica 98 | A12.1.04.012 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] |
Aortic valve Վիքիպահեստում |
Աորտալ փականը նորմայում ունի երեք փեղկ[4]։ Փեղկերը կարող են անվանվել ձախ պսակային, աջ պսակային և ոչ պսակային[4]։ Որոշ աղբյուրներում դրանք անվանվում են նաև՝ որպես ձախ, աջ և հետին փեղկեր[5][6]։ Անատոմիայում ավանդաբար դրանք անվանվում են ձախ հետին (դրան կից աորտայից սկիզբ է առնում ձախ կորոնար զարկերակը), առաջային (դրան կից աորտայից սկիզբ է առնում աջ կորոնար զարկերակը) և աջ հետին[4]։
Երեք փեղկերը փակ վիճակում սահմանափակում են աորտայի սինուսը կամ վալսալվայի սինուսը, որկտեղից էլ սկիզբ են առնում սրտի աջ և ձախ պսակաձև զարկերակները։ Սինուսների չափը լայնական կտրվածքում գերազանցում է ձախ փորոքի արտատար ուղուն և վերել աորտային։ Սինուսները անցնում են վերել աորտայի սինոտուբուլյար միացման հատվածում։ Աորտալ փականը տեղակայված է թոքային զարկերակի փականից հետ, և առաջային երկու փեղկերն իրար միացնող կոմիսուրան կամ կպումն ուղղված է դեպի թոքային զարկերակի փականը։ Վերջիններս սինուսների հենց այն մակարդակն են, որտեղից սկիզբ են առնում կորոնար զարկերակները։ Բնածին հիվանդություն հանդիսացող խոշոր զարկերակների տրանսպոզիցիայի դեպքում այս երկու փականները փոխված են տեղերով, իսկ կորոնար զարկերակների սինուսները գտնվում են թոքային զարկերակի փականի տեղում։
<<Կիսալուսնաձև>> անվանումը փականները ստացել են դրանց փեղկերի գրեթե կիսալուսնաձև լինելու հետևանքով[7]։
Երբ ձախ փորոքը կծկվում է (սիստոլա), դրանում ճնշումը բարձրանում է։ Երբ ձախ փորոքում ճնշումն աճում է այնքան, որ գերազանցում է աորտայում առկա ճնշմանը՝ աորտալ փականը բացվում է և արյունը ձախ փորոքից մղվում է դեպի աորտա։ Երբ փորոքի սիստոլան ավարտվում է, փորոքներում ճնշումը արագ կերպով նվազում է։ Երբ ձախ փորոքում ճնշումը նվազում է, հոսքի ուժը փակում է փականը։ Աորտալ փականի փակումը առաջացնում է սրտի երկրորդ տոնի (S2) աորտալ (A2) կոմպոնենտը։
Աորտալ փականի փակումը հնարավորություն է տալիս պահպանել բարձր ճնշումը համակարգային շրջանառությունում, մինչդեռ ձախ փորոքում ստեղծված է ցածր ճնշում և այն լցվում է փոքր շրջանառությունից հետ վերադարձող արյամբ։ Որտալ փականի փակման ֆունկցիայի կտրուկ կորուստը հանգեցնում է սուր աորտալ անբավարարության առաջացմանը և արյան նորմալ դիաստոլիկ ճնշման կորստին հանգեցնելով լայն պուլսային ճնշման առաջացմանը։ Էնդոկարդը արյունամատակարարվում է դիաստոլայի ընթացքում և սուր աորտալ անբավարարության առաջացումը հանգեցնում է սրտի արյունամատակարարման նվազեցմանը։ Այս վիճակը կարող է հանգեցնել սրտային անբավարարության և թոքերի այտուցի առաջացմանը։
Աորտալ փականի փակման ֆունկցիայի աստիճանական վատացումը հանգեցնում է քրոնիկ աորտալ անբավարարության զարգացմանը, ինչը հնարավորություն է տալիս սրտին կոմպենսացնել այդ վիճակը, ի տարբերություն սուր անբավարարության։ Այդ կոմպենսացիայի հետևանքով առաջանում սրտամկանի գերաճ։
Աորտալ փականի անբավարար բացումը, որը սովորաբար հետևանք է փականի կրակալման, հանգեցնում է փականի շրջանում հոսքի բարձր արագությունների և ճնշման մեծ գրադիենտի առաջացմանը։ Աորտալ ստենոզի ախտորոշումը հիմնվում է այդ գրադիենտի չափման վրա։ Այս վիճակը նույնպես հանգեցնում է ձախ փորոքի գերաճի առաջացմանը։
Աորտալ փականի նորմալ ֆունկցիան ապահովում է նորմալ ֆիզիոլոգիան, իսկ աորտալ փականի դիսֆունկցիան հանգեցնում է ձախ փորոքի գերաճի և սրտային անբավարարության առաջացմանը։ Աորտալ փականի դիսֆունցիան հաճախ դրսևորվում է սրտային անբավարարության ոչ սպեցիֆիկ ախտանշաններով, ինչպիսիք են՝ ընդհանուր թուլությունը, ուժ չունենալու զգացումը և ֆիզիկական լարման ժամանակ առաջացող շնչահեղձությունը։ Աորտալ փականի անբավարարության առաջացման հաճախ հանդիպող պատճառ է աորտայի վազոդիլատացիան, նախորդող ռևմատիկ տենդը, ինֆեկցիոն էնդոկարդիտը, աորտալ փականի դեգեներացիան և Մարֆանի համախտանիշը։ Աորտալ փականի ստենոզը նույնպես կարող է առաջանալ ռևմատիկ տենդի կամ աորտալ փականի դեգեներատիվ կրակալման հետևանքով[8]։ Սրտի բնածին ամենահաճախ հանդիպող արատը երկփեղկ (բիկուսպիդ) աորտալ փականի առկայությունն է (երկու փեղկերը միաձուլված են)։ Երկփեղկ աորտալ փական կարող է դիտվել նաև Թերների համախտանիշի ժամանակ՝ որպես դրա ախտանշաններից մեկը։
Ախտորոշումից հետո առկա է հետագա հնարավոր գործողությունների երկու տարբերակ՝ աորտալ փականի վերականգնում և աորտալ փականի փոխարինում։
Աորտալ փականի վերագանգնումը կամ աորտալ փականի ռեկոնստրուկցիան ենթադրում է նատիվ աորտալ դիսֆունկցիոնալ փականի թե՛ կառուցվածքի և թե՛ ֆունցիայի վերականգնում։ Առավել հաճախ այն իրականացվում է աորտալ փականի անբավարարության ժամանակ առաջացող արյան հետհոսքի կապակցությամբ։ Այն կարող է նաև անհրաժեշտ լինել իրականացնել աորտայի անևրիզմայի և ավելի հազվադեպ բնածին աորտալ ստենոզի բուժման ժամանակ[9]։
Աորտալ փականի փոխարինումը ենթադրում է նատիվ աորտալ փականի փոխարինում պրոթեզային փականով։ Ավանդաբար, այն իրականացվում է բաց վիրահատության միջոցով, սակայն այժմ այն հնարավոր է նաև իրականացնել մեկ այլ՝ պակաս ինվազիվ մեթոդով, որը կոչվում է աորտալ փականի տրանսկաթետերային փոխարիում կամ աորտալ փականի տրանսկաթետերային իմպլանտացիա (TAVI transcatheter aortic valve implantation), որի ժամանակ աորտալ փականը անցկացվում է կաթետերի միջոցով[10]։ Այս երկու մեթոդների միջև ընտրությունը հաճախ իրականացվում է համեմատելով բաց վիրահատության հետ կապված ռիսկերը մեկ այլ բաց սրտային վիրահատության իրականացման ցուցումների առկայության հետ, օրինակ՝ աորտոկորոնար շունտավորում, այլ փականի վիրահատություն։ Բենթալի միջամտությունը վիրահատական եղանակ է, որը ենթադրում է աորտալ փականի, աորտայի արմատի և վերել աորտայի փոխարիունում մեկ վիրահատության ընթացքում։
Առկա է սրտի արհեստական փականների երկու հիմնական տեսակ՝ մեխանիկական և հյուսվածքային։
Առկա են հյուսվածքային փականների կենդանական ծագման այլ տարբերակներ։ Որոշ դեպքերում, որպես փոխարինող, մարդու աորտալ փական կարող է կիրառվել։ Դրանք կոչվում են հոմոտրանսպլանտանտներ։ Հոմոտրանսպլանտանտ փականների դիմացկունությունը հավանաբար նույնն է վայրի խոզերից վերցրած փականների հետ համեմատած։ Աորտալ փականի փոխարինման մեկ այլ տարբերակ է Ռոսսի միջամտությունը, որի ժամանակ օգտագործվում է թոքային զարկերակի փականը՝ որպես աուտոտրանսպլանտանտ։ Այսինքն վիրահատության ընթացքում աորտալ փականը հեռացվում է և փոխարինվում թոքային զարկերակի փականով։ Այնուհետև թոային զարկերակի փականը փոխարինվում է հոմոտրանսպլանտանտով կամ փականային պրոթեզով։
Առաջին անգամ աորտալ փականի մինիմալ ինվազիվ վիրահատությունը իրականացվել է Քլիվլենդի կլինիկայում 1996թ․-ին։
Էնդոկարդիտը բորբոքային հիվանդություն է, որը հաճախ հանգեցնում է սրտի փականների վրա վեգետացիաների առաջացմանը։ Այն կարող է ախտահարել աորտալ փականը, սակայն վերջինս չի հանդիսանում տեղակայման ամենահավանական թիրախը։
Աորտալ փականի գնահատումը կարող է իրականացվել մի քանի մեթոդներով։ Ստեթոսկոպի միջոցով իրականացվող աուսկուլացիան արագ և հասանելի միջոց է։ Այն կազմում է սրտի երկրորդ տոնի աորտալ (A2) կոմպոնենտը և փոխվում է ներշնչման ժամանակ (առաջանում է սրտի երկրորդ տոնի երկատում)։ Գործիքային հետազոտություններից իրականացվում է տրանսթորակալ էխոսրտագրություն, քանի որ այն տեղեկատու և ոչ ինվազիվ մեթոդ է։ Վերջինիս ընթացքում կարող է գնահատվել աորտալ փականի ստենոզի կամ անբավարարության աստիճանը։ Տրանսէզոֆագեալ էխոսրտագրությունը հազվադեպ է կիրառվում աորտալ փականի ստենոզը և/կամ անբավարարությունը գնահատելու համար, քանի որ աորտալ փականի տեսանելության անկյունը ոչ օպտիմալ է (այս դեպքում առավել լավ տեսանելի է տրանսգաստրիկ պատուհանից)։ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան և կոմպյուտերային տոմոգրաֆիան նույնպես կարող են կիրառվել աորտալ փականը գնահատելու համար, սակայն նշանակալիորեն ավելի հազվադեպ քան տրանսթորակալ էխոսրտագրությունը։
Աորտալ փականը գնահատելիս հաճախ որոշվող ցուցանիշներ են՝ փականով արյան հոսքի մաքսիմալ արագությունը, փականի բացման մակերեսը, կալցիֆիկացիան, մորֆոլոգիան՝ եռփեղկ, երկփեղկ, միափեղկ և փականի չափը՝ օղի, սինուսների, սինոտուբուլյար միացման հատվածներում։
Աորտալ փականի շրջանում ինվազիվ մեթոդով չափումներ հնարավոր է իրականացնել սրտի կաթետերիզացիայի միջոցով, որի ընթացքում կարող է որոշվել ճնշումը ձախ փորոքում և աորտայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.