Աշոցք (գետ)

From Wikipedia, the free encyclopedia

Աշոցք, գետ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյանի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի Քարախաչի լեռնանցքի մոտակայքից՝ 2350 մ բարձրությունից։ Երկարությունը 20 կմ է, ջրհավաք ավազանը՝ 197 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում կիրճանման է, տեղտեղ՝ ճահճապատ, ստորինում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Սնումը հիմնականում ստորերկրյա 85% և հալոցքային (14%) է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 4,1 մ³/վ է[1][2]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոցք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Աշոցք, Բնութագիր ...
Աշոցք
Բնութագիր
Երկարություն20 կմ
Ավազանի մակերես197 կմ²
Ջրի ծախս4,1 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՔարախաչի լեռնանցք
Գետաբերանի տեղակայումԱխուրյան
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԿաթսայաջուր, Հարթաշեն և Վարդաղբյուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասՇիրակի մարզ
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.